Կարևոր տեղեկություն` ուսումնական տարվան ընդառաջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴպրոցների ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն՝ Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ: Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց:
Որտե՞ղ և ինչպե՞ս՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը: Դպրոցների բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ դեղորայքով, բուժքույրերն էլ կվերապատրաստվեն և կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Երևանի քաղաքապետարան