Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի պետհամալսարանից 1 տարի 10 ամսվա ընթացքում բյուջեից ուղղակի վատնվել է 700-750 մլն դրամ գումար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

- Պարոն Համբարյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից կարող ե՞ք առանձնացնել առանձին դրույթներ և մեկնաբանել:

- Չէի ասի, որ առանձին դրույթներ կարող եմ առանձնացնել, որովհետև հարցազրույցը ըստ էության շատ հետաքրքիր էր, վերաբերում էր կոնկրետ տնտեսական իրավիճակին  ամբողջ հանրապետությունում, և այստեղ խնդիրը հետևյալն է այն դասական հարցազրույց չէր այլ հանդիպում էր տնտեսագետների հետ։ Ինձ համար հանդիպումը հետաքրքիր էր այն առումով, որ շատ դեպքերում գործող իշխանությունների ներկայացրած վարդագույն պատկերը պարզվում է վարդագույն չէ, ավելին ասեմ, ավելի մոխրագույն է և ավելի մթագնած, քան իրականում կա։

 

- Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև ներկայիս իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլլար հետ վերադարձնելու հայտարարությանը: Ձեր կարծիքը այդ թեմայով:

- Ընդհանուր առմամբ դա շատ բաց տեղեկատվություն է, այն որ 105 մլն դոլլար են հետ վերադարձրել բայց միևնույն ժամանակ նաև 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մայիս, այսինքն 2 տարվա մեջ 110 մլն դոլլարի էլ պարգևավճար են տվել իրենց ներկայացուցիչներին։ Ես Հայաստանում կոռուպցիայի դեմ խոշոր պայքար չեմ տեսնում, տենսում եմ ընդհամենը քաղաքական պատվերներով մարդկանց հետապնդելու գործընթաց։ Ես չեմ տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի համար համապատասխան քաղաքականություն, որովհետև ես  որքան տեսնում եմ կոռուպցիայի դեմ մեղադրվում են այն մարդիկ, ովքեր համաձայն չեն գործող իշխանությունների հետ և չեն պաչել Նիկոլ Փաշինյանի աջը։ Իսկ այն բոլոր գործիչները, նույն օլիգարխիայի ներկայացուցիչները, որոնց Նիկոլ Փաշինյանը  մեղադրում էր կոռուպցիոն սխեմաներով գումարներ կուտակելու և նույնիսկ մարդասպանությունների մեջ, այսօր այս իշխանությունների կողմից շատ հարգված և ընդունված մարդիկ են։ Հիմա դատախազությունն էլ է սիրում կոռուպցիայի անվան տակ հայտարարություններ անել օրինակ մի քանի օր առաջ  Գյումրի բժշկական կենտրոնի վերաբերյալ հայտարարություն արեցին, որ բժիշկները  1 մլն 800 հազար դրամ գումար են շորթել հիվանդներից, մարդկանց խայտառակելու համար մեր դատախազությունը իր տեղում է։ Բայց երբ հարցը վերաբերում է իշխանությունների կողմից շատ սիրելի նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանին, ով զբաղեցրել է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնը և ում կառավարման օրոք Շիրակի պետհամալսարանը ուղղակի ֆինանսական կոլապսի ենթարկվեց  դրա մասին ոչ մի ծպտուն չկա։ Տարբեր տվյալներով Շիրակի պետհամալսարանից 1 տարի 10 ամսվա ընթացքում  բյուջեից ուղղակի  վատնվել է 700-750 մլն դրամ գումար։ Այս մեթոդներով էլ ներկայիս իշխանությունը փորձում է կոռուպցիայի դեմ այդ իմիտացիան ստեղծել և հասարակությանը համոզել, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղում, որի արդյունքը այդ ծիծաղելի 105 մլն դոլլար գումարն է։ Ինչո՞ւ ծիծաղելի, որովհետև չի կարող գործող իշխանությունների կողմից նախկին իշխանություններին կոռուպցիայի և կաշառակերության մեջ բազմաթիվ մեղադրանքների արդյունքում պարզվի, որ ընդհամենը 105 մլն դոլլար էին կոռուպցիոներները տարել պետությունից։

 

- Կառավարությունը քննարկում է ԱԺ-ի կայուն մեծամասնության գաղափարից հրաժարվելու հարցը: Դուք ինչպե՞ս եք սա գնահատում:

- Պառլամենտական հանրապետությունում, եթե պառլամենտի կողմից ձևավորվող կառավարությունը պարզ մեծամասնություն չունի օրենսդիր մարմնում, դա անտրամաբանական է։ Ես գնահատում եմ սա հետևյալ կերպ, որ Նիկոլ Փաշինյանը ունի վախեր, վախեր, որ իր ղեկավարած քաղաքական ուժը, որը այս պահին կառավարությունում 72 % ձայներ ունի, այսինքն 88 պատգամավոր, շուտով կարող է տրոհվել և Նիկոլ Փաշինյանը ունի վախեր, որ ամեն տարի կառավարության հաշվետվության ժամանակ այդ պատգամավորները կարող են դեմ քվեարկել։ Հիմա ուզում եմ հասկանալ թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում առաջարկել, լինելով պառլամենտական երկիր ինքը իր ձևավորած  կառավարությունը դուրս բերի օրենսդիր մարմնի վերահսկողությունից և հայտարարի, որ ինքը ամեն ինչից վեր է։ Ի դեպ պետք է նշեմ, որ այսպիսի քաղաքականություն ժամանակին վարել է Ադոլֆ Հիտլերը՝ Գերմանիայում, երբ 1931  թվականին եկավ իշխանության և արդեն 1935 թվականին արտակարգ օրենքներ փոփոխելով դուրս բերեց կառավարությունը օրենսդիր մարմնին հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե գործող իշխանությունները ինչպես են պատկերացնում պարզ մեծամասնություն, եթե չլինի բա ի՞նչ լինի․․․ Պարոն Փաշինյանն ի՞նչ է առաջարկում։ Ընդհանրապես բոլորն էլ գիտեն, որ օրենսդիր մարմինը իրավասու է նաև համապատասխան ընթացակարգով կառավարությանն անվստահություն հայտնել, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Ես, օրինակ, պառլամենտական կառավարման համակարգերի մի քանի ձև գիտեմ, որի մեջ, ամեն դեպքում, մեծամասնությունն է ձևավորում կառավարություն։ Եթե օրենսդիր մարմնում չկա պարզ մեծամասնություն, ապա գործադիր իշխանությունը ինչպե՞ս պետք է ձևավորվի։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Самое популярное