7 հետաքրքիր փաստ Պորտուգալիայի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայացնում ենք 7 հետաքրքիր փաստ Պորտուգալիայի մասին՝
1. Պորտուգալացիների մոտ ընդունված է համբուրվել հանդիպման և հրաժեշտի ժամանակ
Պորտուգալացիներին չափազանց բաց և հուզական համարելը դժվար է. նրանք, ճիշտ է, շատ ընկերասեր են, բայց հիմնականում մաքսիմալ բաց են ընկերների և հարազատների շրջանում: Հանդիպման և հրաժեշտի ժամանակ իրար ծանոթ մարդիկ՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, համբուրում են միմյանց այտերը: Այս սովորույթը գործում է անգամ 30-հոգանոց ընտանեկան հավաքույթների ժամանակ:
Գործնական հանդիպումների ժամանակ, իհարկե, պորտուգալացիները սահմանափակվում են սովորական ձեռքսեղմումով:
2. Տուգանք հասարակական տրանսպորտում տեղը չզիջելու համար
Հասարակական տրանսպորտում մարդիկ իրենց առաջնային տեղերը անդամալույծներին, ծերերին, հղիներին կամ փոքր երեխաներ ունեցող մարդկանց չզիջելու դեպքում տուգանվում են: Տուգանքի չափը տատանվում է 50-100 եվրոյի սահմաններում: Պորտուգալիայի իշխանություններն այսպիսով փորձում են դաստիարակել իրենց քաղաքացիներին:

3. Պորտուգալիան ունի իր Վենետիկը
Քչերը գիտեն, որ Պորտուգալիան ունի իր Վենետիկը՝ Ավեյրու քաղաքը: Քաղաքի միջով ջրանցքներ են անցնում, որոնց երկայնքով լողում են՝ գոնդոլ են հիշեցնող, «մոլիսեյրու» կոչվող նավակները: Իսկ ջրանցքների ափերին տեղակայված են գեղեցիկ տնակներ:

4. Պորտուգալերենն արվեստի առանձին տեսակ է
Չնայած պորտուգալերենի անհավանական գեղեցիկ և մեղեդային լեզու լինելու հանգամանքին՝ անսովոր ականջի համար որոշ բաներ կարող են տարօրինակ թվալ: Օրինակ՝ հանրահայտ ապրանքանիշներ H&M-ը, COS-ը, Mersedes-ը, Honda-ն, Toyota Yaris-ը պորտուգալացու շուրթերից բոլորովին այլ կերպ են հնչում՝ Ագա-Էմ, Կոշ, Մերսե՛դեշ, Օնդա, Տոյոտա-յարիշ:
5. Ֆուտբոլը պորտուգալացիների երկրորդ կրոնն է
Ֆուտբոլը ոչ միայն սպորտ է, այլև պորտուգալացիների երկրորդ կրոնը: Ամեն հնարավորության դեպքում երեխաներն ու դեռահասները ֆուտբոլ են խաղում բակում, տրամվայի գծերի վրա, լողափերում, զբոսայգիներում: Սպորտային խանութներում ֆուտբոլային համազգեստ են վաճառում նաև նորածինների համար, երբեմն կարելի է տեսնել ֆուտբոլային ակումբի գույներով՝ շների թիկնոցներ:
Պորտուգալիայում տղամարդկանց ամենատարածված սանրվածքը «Քրիշտիանուի ոճով» սանրվածքն է:
6. Լիսաբոնի փողոցներում շարժասանդուղքներ կան
Լիսաբոնում կան տեղաշարման տարբեր միջոցներ, ինչպիսիք են՝ տրամվայները, ֆունիկուլյորները, վերելակները, մետրոները, ավտոբուսները և որքան էլ որ զարմանալի լինի՝ շարժասանդուղքները:

7. Պորտուգալիայում կարելի է տեսնել ամենագեղեցիկ ալիքները
Նազարեում կարելի է հսկայական ալիքներ տեսնել և զգալ օվկիանոսի ողջ հզորությունը: Ամեն տարի՝ նոյեմբեր-մարտ ամիսներին, աշխարհի տարբեր ծայրերից սերֆերները գնում են Պորտուգալիա՝ նվաճելու Նազարեի հսկա ալիքները: Հաջողության դեպքում նրանք 100 հազար դոլար են ստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը