Ձուկը ջրում՝ «բազար» են անում․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման և մեկ ընդհանուր՝ Գերագույն դատարան ստեղծելու՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշումը։ Չնայած այս թեմայի շուրջ կարծիքները բազմազան են, այդ թվում՝ շատ են այն պնդումները, որ այս գործընթացը ֆեյք օրակարգ է և իշխանություններն ընդամենը շոու են անում, այդուամենայնիվ, որոշ շրջանակներ բավականին ոգևորված են ու առանձնակի ակտիվություն են դրսևորում։
Ավելին, թերթին տեղեկություններ են հասել, որ նախկին պաշտոնյաներից մեկը, որը նույնպես ոգևորված է այս գաղափարով, տարբեր շրջանակներում հայտարարում է, թե ինքն արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և իշխանությունները Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը վստահելու են իրեն։ Մի խոսքով, ճիշտ հայտնի ասացվածքի մոտիվներով. «Ձուկը ջրում՝ բազար են անում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում