Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Oգոստոսի 28

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Այն հարմար է անսովոր բաներ անելու, նոր բան մտածելու և փորձելու համար: Կասկած չկա, որ շատ գործերում հաջողությունների կհասնեք: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, աջակցություն ու ընկերություն կառաջարկեն: Չի բացառվում՝ հենց այսօր ապագայի նոր ծրագրեր հայտնվեն, և դուք դրանք կստանձնեք մտերիմների հետ միասին:

Շատ բաների այսօր մյուսների նման չեք նայի: Մեկ ուրիշ ժամանակ դա կարող էր վեճերի պատճառ դառնալ, բայց այսօր շրջապատողներն արագ կընդունեն ձեր ճշմարտացիությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը շփման մեջ զգուշություն է պահանջում: Շատերը կձգտեն դեպի ձեզ, բայց վստահել կարելի է ոչ բոլորին: Արժե զգոն լինել, եթե ինչ-որ մեկը շատ փորձի ձեզ վրա լավ տպավորություն թողնել: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Այն հարմար է ինչպես ինքնուրույն գործելու, այնպես էլ ինչ-որ մեկի հետ ջանքերը միավորելու մասին պայմանավորվելու համար: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ վիճելու բան չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք մասշտաբային ու բարդ բան ստանձնել: Ձեզ համար դժվար չի լինի ձեր գաղափարներով մյուսներին գրավելը: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, նոր ծանոթների հետ լեզու գտնելն էլ հեշտ կլինի. դուք բոլորին դուր կգաք: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված, չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին:

Արագ ու առանց խնդիրների հին գործերն ավարտել հազիվ թե ստացվի, անսպասելի դժվարություններ կառաջանան: Այնպես որ՝ լավ է համբերությամբ ու համառությամբ զինվեք, որպեսզի արդյունքի չհասած՝ չհանձնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր ունակ են հաղթահարել իրենց թուլությունները, լսել առողջ բանականության ձայնը, դիմակայել գայթակղություններին: Այդ ամենը հեշտ չի լինի, հատկապես նրա պատճառով, որ հուզական դաշտն անկայուն կլինի: Ապրումներից խուսափելուն կօգնեն օգտակար գործերը:

Արժե լրիվ նոր բան ստանձնել: Ձեզ կոգեշնչի այն բանը սովորելու հնարավորությունը, որը հետո անպայման պետք կգա: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չի կարելի ասել, որ օրը հաջող է, բայց այն վատն էլ չես անվանի: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ակտիվ կգործեք, արդյոք կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք, կամ արդյոք սկսածը կես ճանապարհին կթողնեք:

Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ, բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե համառ լինեք: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ ճիշտ, բայց ոչ ակնհայտ լուծումներ ու պատասխաններ կգտնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Այսօր ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան ինքն իրեն լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք կարևոր բաների մասին զրուցել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չի բացառվում՝ հենց այդ զրույցների շնորհիվ հասկանաք՝ ինչպես է պետք գործել, ինչ է պետք նախաձեռնել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ հարցերին, որոնք վերջին շրջանում հաճախ քննարկում էիք մտերիմների հետ: Օրը հին կոնֆլիկտները կարգավորելու, նախկինում լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Կարող եք գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Դուք ձեր ձևով կգործեք, չեք հետևի ուրիշներին, կաշխատեք հասնել սեփական նպատակներին, նույնիսկ եթե դրանք ինչ-որ մեկին դուր չեն գալիս: Աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ շատ ծրագրերի իրագործում հեշտությամբ կտրվի:

Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ: Հնարավորություն կունենաք լուծել տնային խնդիրները: Օրը հարմար է կենցաղային տեխնիկա, ինտերիերի մասեր ու այլ օգտակար իրեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու, բիզնեսին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Ձեր ինտուիցիան շատ սուր կլինի, նրա հուշումներն անսխալ կլինեն, պետք է միայն ժամանակին լսեք դրանք:

Անձնական հարաբերություններում ամեն ինչ նույնքան հեշտ ու հասարակ չի լինի. մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, ինչ-որ բանում կկասկածեն: Բայց ամեն ինչ շուտով կպարզվի: Աշխատեք վերահսկել հույզերը: Այսօր դուք սովորականից շատ հակված կլինեք բռնկուն լինել, հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը: Կարևոր կլինի տաք գլխով ավելորդ բաներ չասելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե խոշոր հաջողություններ ու հաղթանակներ բերի, բայց հաճելի կանցնի և ուրախության առիթներ կնվիրի: Կարող եք ապագայի ծրագրեր կազմել, քանի որ հիմա ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ ընդհանուր իրավիճակը, այդ իսկ պատճառով կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հուսալի համախոհներ կգտնեն:

Այսօր չարժե մասշտաբային ու բարդ բան ծրագրել: Ամենայն հավանականությամբ կիսատ կթողնեք սկսածը առանց անհրաժեշտ արդյունքին հասնելու: Դժվար կլինի մեկ կոնկրետ բանով զբաղվելը, բազմազանություն կուզենաք, վառ տպավորությունների կարիք կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ հեշտ ու հասարակ չի լինի: Նույնիսկ երբ ձեր առաջ խոշոր նպատակներ չդնեք, այլ ընթացիկ գործերով զբաղվեք, ինչ-որ բան այնպես չի ընթանա: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, համախոհները կարող են հուսախաբ անել, մեծ կլինի ինչ-որ բան մոռանալու կամ խառնելու վտանգը: Համբերությամբ զինվեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ անհրաժեշտ արդյունքների հասնել:

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ ավելի ուշ գումարն ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու: Ընտանիքի անդամների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Խուսափեք թեթևամտության ցանկացած դրսևորումից: Այսօր բոլոր գործերին լուրջ է պետք մոտենալ. դա վերաբերում է նաև նրան, ինչից նախկինում առանց երկար մտածելու գլուխ էիք հանում: Շրջապատողների համար հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն դրա պատճառով վեճեր կլինեն, բայց դուք կփորձեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, քննարկումները որքան հնարավոր է կառուցողական վարել:

Արժե ուշադրություն դարձնել առողջությանը: Օրը հարմար է պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնելու, վնասակար սովորույթներից հրաժարվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հագեցած կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում կարող եք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Եթե ինչ-որ մեկը դիմի օգնության հարցով, դուք կփորձեք չմերժել: Հնարավորություն կունենաք շնորհակալություն հայտնել մարդկանց, որոնք ժամանակին ձեզ օգուտ են տվել, կարևոր ծառայություններ են մատուցել:

Ավելի ուշ հանգստի, զվարճանքների, չհոգնցնող, բայց հաճելի ու հետաքրքիր զբաղմունքների համար հարմար ժամանակ կգա: Հավանական են անսպասելի այցեր: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք. կգան մարդիկ, որոնց հասցրել էիք կարոտել: Հնարավոր են նվերներ ու սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

 
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШААрестовать весь армянский народ не получится: «Паст»Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаEmirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа
Самое популярное