Աշակերտուհուն բերման են ենթարկել մորը սպանելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարատովի տարածաշրջանի օրինապահ մարմինների աշխատակիցները մոր սպանության մեղադրանքով բերման են ենթարկել 15-ամյա աղջկա: Այս մասին հայտնել է դատախազության տարածաշրջանային վարչությունը:
Վերահսկիչ բաժանմունքի տվյալների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է օգոստոսի 26-ի լույս 27-ին «Солнечный-2» միկրոշրջանի բնակարաններից մեկում: Աշակերտուհու և 40-ամյա հարբած մոր միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ, ինչի ընթացքում աղջիկը սպանել է մորը:
Վերահսկիչ բաժանմունքը մտադիր է պարզել հանցագործության դրդապատճառները, ինչպես նաև ստուգել դեռահասի կյանքի և ուսուցման պայմանները:
Բացի դրանից, դատախազության կողմից կազմակերպվել է անչափահասների հսկողությունից դուրս մնալը և իրավախախտումները կանխարգելող համակարգի մարմինների ստուգում: Պաշտոնատար անձանց գործունեությանը իրավական գնահատական է տրվելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը