Էվթանազիան շուտով կօրինականացվի Մեծ Բրիտանիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի պատգամավոր Էնդրյու Միտչելի համաձայն՝ Մեծ Բրիտանիան 4 տարվա ընթացքում, կօրինականացնի էվթանազիան:
Միտչելն ասել է.
«Որպես ուսանող կամ նույնիսկ որպես երիտասարդ պատգամավոր՝ ես կտրականապես դեմ եմ եղել օգնել մարդկանց՝ մեռնել, բայց տարիների ընթացքում իմ կարծիքը լիովին փոխվել է»:
Այդ փոփոխությանը նպաստել են ծանր հիվանդություններից տառապող մարդկանց մասին պատմությունները:
Պատգամավորը կանխատեսում է, որ շուտով կսկսեն էվթանազիայի օրինականացման գործընթացը: Ամենայն հավանականությամբ, առաջին հերթին էվթանազիայի իրավունք կստանան նրանք, ում մնացել է ապրելու կես տարուց ոչ ավել:
Պետք է նշել, սակայն, որ երկրում էվթանազիայի դեմ շարժում կա, որի հետևորդները պնդում են, որ օրինականացման դեպքում՝ բնակչության մյուս խմբերը նույնպես կարող են էվթանազիայի իրավունք պահանջել:
Այնուամենայնիվ, վերոնշյալ երևույթի կողմնակիցները ժամանակի ընթացքում շատանում են: 50 տարեկանից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներից շատերը պլանավորում են մեկնել Բելգիա, Շվեյցարիա կամ Հոլանդիա, որտեղ էվթանազիան օրինական է, կամ քննարկում են հայրենիքում կյանքից հեռանալու միջոցները:
Հիշեցնենք, որ էվթանազիան՝ մարդու ցավին ու տառապանքին վերջ տալու նպատակով, նրան կյանքից զրկելն է:
Հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը