Walmart-ում տղամարդը գրկում է հաճախորդներին և ասում, որ նրանք այժմ COVID-19 ունեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍփրինգֆիլդի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով, ինչպես հաղորդվել է, Walmart-ի գնորդին «կորոնավիրուսային գրկախառնություն» է տվել:
Մասաչուսեթսի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ի երեկոյան՝ Walmart-ում: Կասկածյալը, որին տուժած կողմը նախկինում երբեք չի տեսել, գնորդի ձեռքից վերցրել է իրը և գրկել նրան: Դրանից հետո ասել է.
«Պարզապես Ձեզ կորոնավիրուսային գրկախառնություն եմ տալիս: Դուք հիմա կորոնավիրուս ունեք»:
Այս ասելուց հետո տղամարդը ծիծաղելով հեռացել է:
Ոստիկանության բաժանմունքը հաղորդել է, որ տուժածը քաղցկեղից փրկված մարդ է, բացի դրանից, կասկածյալը նույն կերպ է վարվել նաև մի քանի այլ հաճախորդի հետ:
Վերևում կասկածյալի՝ տեսախցիկներից վերցված նկարն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: