Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զկրտալը, հորանջելը, փռշտալը, ձգվելը… Ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ հետ այնպիսի՜ բաներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են: Կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով և չգիտենք, թե ինչու՞:

Մեր բոլոր «ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը:

1. Հորանջում ենք

Հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի: Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական, այլ ուժեղացրած շնչի կարիք ունենք (ուժեղ և խորը): Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս: Շնչուղիները բացվում են, և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ: Ինչու՞ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք: Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս: Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում: Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է հորանջելը վարակիչ: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբաններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է հասել մեր նախնիներից. հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախումբի մարդիկ միաժամանակ պառկում էին քնելու: Ճիշտ է, սա դեռ տեսություն է:

2.  Փռշտում ենք

Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդային վերջավորությունները, և մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավելորդությունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթըմպանում կամ ավելի խորը: Այսինքն, փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Ի դեպ, փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա:

Սակայն 10-ից ավել փռշտալու դեպքում, դա արդեն խնդիր է: Ամենայն հավանականությամբ, քթի լորձաթաղանթի վրա այտուց կա: Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ և փորձում է դրանից ազատվել, «դուրս փռշտալ»: Սակայն այտուցվածությունը դրանից չի անհետանում: Իրար հետևից շատ անգամ փռշտալու դեպքում փորձեք կաթեցնել քթի մեջ անոթները նեղացնող կաթիլներ: Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվաությունը:

3.  Ձգվում ենք

Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել: Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ: Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում: Այդպես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության: Ընդարմազերծում է, տաքացնում: Երբևէ հետևե՞լ եք կատուներին: Նրանք քնից հետո երբեք միանգամից չեն վեր կենում: Նախ ձգվում են իրենց բոլոր թաթերով, քայլ անելուց առաջ վերականգնում են արյան շրջանառությունը: Ձգումը միայն առավոտյան «չի արթնացնում». հոգնածությունից մկաններում կուտակվում է կաթնաթթու, և այն «վերացնելու» համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես և պարապմունքից հետո:

4.  Զկրտում ենք

Փոքր երեխաները զկրտում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել: Չափահասների մոտ զկրտոցը ազդաբշան է, որ մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ: Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։ Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում: Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար և արագ: Կծում ենք մեծ կտորներ, լավ չենք ծամում և դրանով գրգռում ենք շարժուն նյարդը: Դա գանգուղեղային նյարդերից մեկն է, այն գլխուղեղից կոկորդի երկայնքով գնում է դեպի ստոծանի և ստամոքս: Երբ ուտելիքի մեծ կտորները կերակրափողում են, նրանք գրգռում են շարժուն նյարդը, և վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի և ստամոքսի մանրաթելերին՝ առաջացնելով կծկումներ։ Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես և փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուցվածությունից:

Թե ինչպես հաղթահարել զկրտոցը, կախված է դրա պատճառից: «Ոչ սթափ» զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր կումերով ըմպելը: Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատել նաև շունչը պահելով: Թե առաջին, թե երկրորդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը: Իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ: Բուժման այդ մեթոդը բժիկների կողմից հաստատված չէ:

5.  Քնելիս ցնցվում ենք
Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ, քուն մտնելիս, հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը և ոտքերն ինքնըստինքյան ցնցվում են: Դա նորմալ է, չնայած որ անհարմար է: Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային բաբախը դանդաղում է, մկանները թուլանում են, և օրգանիզմը վախենում է, որ մենք կարող ենք քնել … ընդմիշտ: Եվ հենց այդ ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերկսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի: Ահա այդպիսի մշտական վերահոսկողություն:

6.  «Ծեր մատներ»

Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են: Երեխաները սիրում են ուսումնասիրել «ծեր մատների» պատկերները: Ինտերնետում «առասպել» կա, որ այդ պատկերները առաջանում են մաշկի վրա, որ ոտքերի և ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան և չսահեն. հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողերի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում ապահովում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է: Մատների և կրունկների մաշկը չորս անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը: Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուր ներծծում և «ուռում»:

7.  Սագամաշկ

«Սագամաշկն» առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ են, որ մենք փշաքաղվում ենք: Դա շատ պարզ է բացատրվում` կրկին նախնիներից ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հիշում ենք, մազոտ էին: Եվ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում, նրանց մազածածկույթը կանգնում էր (տաքության, աղվամազության և վախեցնելու համար): Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղղակի կլոր-բշտիկներ:

8.  Արցունքներ

Թե ինչու են աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շյուղ է հայտնվում, շատերը գիտեն: Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը և պաշտպանում է աչքերը քերծվածքներից և վնասվածքներից: Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզումներից, գիտնականները դեռ չեն պարզել: Առասպելներ կան, որոնց համաձայն, արցունքները ցավազրկում են, նվազեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը, բայց … այդ բոլորը զուտ ենթադրություններ են:

9.  Կարմրում ենք

Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է: Եթե շոգ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով: Սակայն մենք կարմրում ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց և այլն: Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին: Զգացումները արյան մեջ հորմոնների կուտակման փոփոխությունն են (դրանց թվում նաև ադրենալինը), ի պատասխան այդ փոփոխությանը՝ մաշկի անոթները լայնանում են, և մենք կարմրում ենք: Ինչ-որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը՝ ավելի քիչ, ամեն ինչ կախված է գեներից:

Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք գունատվում ենք, ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են:

10.  Քրտնում ենք

Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոգին: Մածկածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում, այն օքսիդանում է մարմնի մակերեսից և իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը:

По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»
Самое популярное