Ինչ է վաղաժամ սերմնաժայթքումը և նրա կանխարգելման միջոցները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:
Վաղաժամ է համարվում այն իրավիճակը, երբ տղամարդը կորցնում է ինքնատիրապետումը` սեռական ակտի և սերմնաժայթքման վրա, որի արդյունքում սերմնաժայթքումը տեղի է ունենում սեռական հարաբերությունից 1 րոպե անց:
Ներհեշտոցային սերմնաժայթքման տևողության ժամանակը (ՆՀՍԺ) Intravaginal ejaculation latency time(IELT) 18-30 տարեկանի համար կազմում է` 6.5 րոպե: Վաղաժամ սերմնաժայթքում է համարվում, երբ ՆՀՍԺ-ը կարճ է ( 2.5 րոպեյից պակաս):
Ճիշտ է, որ այս վիճակը առավել ազդեցություն ունի տղամարդու, սակայն էմոցիոնալ և հոգեբանական լարվածություն է առաջացնում նաև կանանց մոտ:
ՎՍ-ը առաջին տեղն է զբաղեցնում տղամարդու սեռական խանգարումների մեջ: Այն հանդիպում է երիտասարդների մոտ 40%, իսկ հասուն տղամարդկանց` մինչև 30% դեպքերում:
Սերմնաժայթքման մեխանիզմը:
Սերմնաժայթքման մեխանիզմը ունի երկու շրջան: Առաջինը` արտազատական շրջան (Emission phase), երբ սերմնահեղուկը սերմածորանի ամպուլիար մասից, սերմնաբշտերից և շագանակագեղձից հավաքվում է հետին միզուկում: Իսկ երկրորդ շրջանը արտամղման շրջանն է (Expulsion phase), երբ փակվում է միզապարկի վզիկը, և տեղի է ունենում միզուկի ռիթմիկ կծկումներ և սերմնաժայթքում: Արտազատական շրջանը կարգավորվում է սիմպատիկ շարժիչ նյարդերի, իսկ արտամղմանը` սոմատիկ և վեգետատիվ նյարդերի միջոցով, որոնք գտնվում են ողնուղեղի կրծքագոտկային և գոտկասրբանային հատվածներում:
ՎՍ Համախտանիշներ:
Բնական տատանվող վաղաժամ սերմնաժայթքում (Natural variable premature ejaculation)
Վաղաժամ թվացող սերմնաժայթքման խանգարում (Premature-like ejaculatory dysfunction)
Ընդհանուր վաղաժամ սերմնաժայթքում (Global premature ejaculation): Երբ ՎՍ տեղի է ունենում բոլոր պարտնյորների հետ հարաբերության ժամանակ
Պատահական վաղաժամ սերմնաժայթքում (Situational premature ejaculation): Երբ ՎՍ տեղի է ունենում հատուկ իրավիճակներում և պարտյորների հետ:
Պատճառներ:
Ոչ հաճախ սեռական հարաբերությունը,
Սեռահասունացման շրջանում ձեռնաշարժությունը (հատկապես լարված վիճակում)
Ագրեսիվությունը
Լարվածությունը
Կոնֆլիկտները
ևայլն
Ֆիզիոլոգիական գործոններ:
Սերոտոնինի ընկալիչներ
Գենետիկ նախատրամադրվածություն
Առնանդամի զգայնություն
Նյարդերում գրգռափոխանցման ատիպիկություն
Պրոստատիտ
Դեղորայքի կողմնակի ազդեցություն
Բուժում:
Դեղորայքային: Դեղորայքային բուժումը կատարվում է սերոտոնինի ընտրողական հետադարձ զավթման պաշարիչների (Selective serotonin reuptake inhibitor) միջոցով: Այս խմբի դեղորայքը երկարաձգում է սերմնաժայթքման ժամանակը, սակայն միաժամանակ ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են` օրգազմի բացակայությունը (anorgasmia), հեշտանքի իջեցումը (diminished libido), էրեկտիլ դիսֆունկցիա (erectile dysfunction): Կիրառվում են նաև տեղային քսուքներ առնանդամի գլխիկի զգայնությունը իջեցնելու նպատակով:
Ոչ դեղորայքային: Հոգեբանասեռական բուժումը (psychosexual therapy), ինքնամարզումը, stop-start technique, առնադամի գլխիկի սեղմումը սերմնաժայթքման պահին ևայլն: