Հանկարծակի անձրևը հարստություն բերեց տղամարդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Վիրջինիա նահանգի Պիտերսբերգ քաղաքի բնակիչ Գարլենդ Հարրիսոնը հանկարծակի սկսված անձրևից պատսպարվելու նպատակով ապաստանել է խանութում և գնել վիճակախաղի շահող տոմս: Այս մասին հայտնել է UPI հրատարակությունը:
Գարլենդը պատմել է, որ ինքը փողոցով քայլում էր, երբ անձրևը հանկարծակի սկսվեց: Ամերիկացին որոշեց պատսպարվել մոտակա խանութում: Սպասելու ընթացքում՝ ժամանակը սպանելու համար, նա վիճակախաղի տոմս գնեց: Տուն վերադառնալով՝ Հարրիսոնը բացահայտեց, որ տոմսն իրեն հարստություն է բերել: Շահումը կազմել է 158,4 հազար դոլար:
Շահողն ասել է, որ դեռ չգիտի, թե ինչպես է ծախսելու գումարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: