63-ամյա անձը ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի և հրազենների փամփուշտներ ու պայթուցիկ սարք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների` բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին Հրազդանի 63-ամյա մի բնակիչ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի և հրազենների փամփուշտներ ու պայթուցիկ սարք, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել խորդանոցում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։