ՖՈՏՈ. Հարսանիք՝ Սասուն Միքայելյանի ընտանիքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLife.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին, Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանային համալիրում կայացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանյաց արարողությունը, որին մասնակցել է մոտ 40 մարդ: Ի դեպ, փեսան Կոտայիք փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է: Նրա հայրը Սասուն Միքայելյանի մարտական ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարսանյաց արարողությանը չի մասնակցել, վերջին պահին նա մի պահ մտել, շնորհավորել է նորապսակներին և դուրս եկել: ArmLife.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթում անսահման երջանկություն: