Փաշինյանի միջազգային ֆիասկոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։ Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։
Իր ընդդիմադիր քաղաքական գործունեության տարիներին Նիկոլ Փաշինյանի քննադատության հիմնական թիրախներից էին ՀՀ իշխանությունների գործուղումներն ու արտասահմանյան այցերը։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «պետության հաշվին ծախսված միլիոններն իրենց նպատակին չեն ծառայում», և «իշխանությունների գործուղումներն անպտուղ ու անարդյունավետ են»։ Փաշինյանն այդ օրերին ամբոխահաճո ճառեր էր ասում և հայտարարում, որ դրանք «զրո արժեք ունեցող» այցեր են։ Իրականում այս պոպուլիզմի մեջ ճշմարտությունն այն է, որ ցանկացած պետական պաշտոնյա իր պաշտոնական այցերի շրջանակում պետք է արդյունավետություն ունենա և, նախ և առաջ, առաջնորդվի պետական շահով։
Փորձենք հասկանալ, թե ինչ արդյունքներ են գրանցվել արդեն վարչապետի պաշտոնում երկու տարի կառավարող Նիկոլ Փաշինյանի գործուղումների արդյունքում։
Այսպիսով, ՀՀ ռազմավարական դաշնակից և հիմնական գործընկեր Ռուսաստանի ուղղությամբ ուշադիր հետևելով՝ ունենում ենք հետևյալ պատկերը․ ըստ էության՝ Փաշինյանի կառավարությունը ՀՀ բոլոր կառավարություններից ամենառուսամոլն է, քանի որ առիթը բաց չի թողնում «վազել» Մոսկվա և իր հերթական «սիրո ու հավատարմության» խոստումը հղել ՌԴ իշխանություններին։
Հավելենք, որ իր թվով 12 այցերի ընթացքում Փաշինյանը ՌԴ-ում չի ունեցել ոչ մի պետական այց: Փաստենք նաև, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքական դաշտում ամենահակառուսական քաղաքական գործիչն էր, որ իր բազմաթիվ ելույթներում առիթը բաց չէր թողնում Ռուսաստանի վրա հերթական ցեխը շպրտելու և տարբեր տիպի «զավթողական քաղաքականություն» վարելու մեջ մեղադրելու համար (Ապրիլյան պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար, ՀՀ-ին պարտադրվել է մտնել ԵԱՏՄ՝ գազի գնի բարձրացման սպառնալիքով, ՀԱՊԿ-ն ՌԴ շահերը սպասարկող կառույց է, և այլն. սրանք այն մի քանի թեզերն են, որոնք առավել ակնհայտ կերպով ընդգծում են Նիկոլի հակառուսականությունը)։
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգով: Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանում Փաշինյանը դժգոհում էր, թե «Եվրոպայում իրեն փող չտվեցին»։
Արամ Վարդանյան / 1or.am /