Էրիկ Կլեպտոնը վաճառում է իր Ֆերրարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի լեգենդար երաժիշտ Էրիկ Կլեպտոնը վաճառում է իր 13-ամյա Ferrari 599 GTB-ն: 2007 թվականի արտադրանք հանդիսացող ավտոմեքենան ունի 38 հազար կիլոմետր վազք, 620 ձիաուժ և հիանալի վիճակում է գտնվում:
Աստղը մեքենայի դիմաց ուզում է ստանալ 900 հազար ֆունտ ստեռլինգ:
Էրիկ Կլեպտոնը Ferrari-ի կոլեկցիոներ է: Նա իտալական ապրանքանիշների ավելի քան 10 մոդելի ավտոմեքենա ունի: Վերջերս երաժիշտը 125 հազար ֆունտ ստեռլինգով վաճառել է իր Lamborghini Gallardo Superleggera-ն:
Նյութը հրապարակման հանձնեց 1or.am կայքը: