Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ հացադուլից
ՎԻԴԵՈԵրեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դուրս եկավ հացադուլից։
Այսօր Հակոբկոխյանին մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եւ այլ քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում համոզել նրան դուրս գալ հացադուլից, հայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին եւ իրենք էլ են հացադուլ հայտարարում։ Այդ պահին Հակոբկոխյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։
Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել։
Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեյի կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի շահագործման եւ իշխանությունների այլ գործողությունների։