Ուղևորուհին COVID-19-ի պատճառով ինքնաթիռում վրան է տեղադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւղևորուհին այնքան է վախեցել թռիչքի ժամանակ կորոնավիրուսով վարակվելուց, որ նստել է նստարանին տեղադրված վրանում՝ միառժամանակ կրելով դիմակ: Նկարը հայտնվել է Instagram-ում՝ մարդկանց մոտ առաջացնելով տարբեր ռեակցիաներ. ոմանք դա հիանալի գաղափար են համարել, ոմանք էլ նշել են, որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի պատճառով խելագարվում են:
Հայտնի է նաև, որ ամերիկուհի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը՝ վախենալով կորոնավիրուսով վարակվելուց, օդանավակայանում է թողել 2,8 հազար դոլար արժողությամբ վերարկուն:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am կայքը: