2023 թվականին Ճապոնիայում կհայտնվեն թռչող ավտոմեքենաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճապոնական SkyDrive ընկերությունը պլանավորում է աշխարհին թռչող մեքենաներ նվիրել 2023 թվականին:
Թռչող մեքենաները անօդաչու թռչող սարքերի տեսք են ունենալու, դրանց վրա լինելու են 8 շարժիչներ: Ավտոմեքենաները կկարողանան թռչել 60 կմ/ժամ արագությամբ և կկարողանան անցնել մի քանի կիլոմետր: Նրանք կկառավարվեն ավտոմատ կերպով՝ մասնագետի հսկողությամբ:
Ստարտափն ուզում է թռչող ավտոմեքենաների ծառայությունը մատուցել տաքսի ծառայության նման: Աէրոմոբիլները սկզբում արտադրվելու են Տոկիոյում և Օսակայում, իսկ առաջին թռիչքներն իրականացվելու են ծովի վրայով՝ անվտանգության կանոնները պահպանելու համար:
SkyDrive-ի ստարտափի ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև ավելի քան 100 մասնավոր ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ Panasonic-ը և NEC-ը:
Պրոյեկտի համար ներդրվել է ավելի քան 17 մլն դոլար:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am կայքը: