Նոյեմբերյան քաղաքում բացվել է «Նոյեմբուրգ» հյուրանոցը.Օրվա լրահոսը մեկ տեղով 10.08.20
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ, երկրորդ օդանավն է Հայաստանից մեկնել Լիբանան: Այս անգամ մարդասիրական օգնություն է տեղափոխվել Արցախի կողմից, տեղափոխելով առաջին անհրաժեշտության պարագաներ:
Երեկ հրաժարական է ներկայացրել նաև Լիբանանի շրջակա միջավայրի և վարչական զարգացման նախարարը: Կիրակի, ավելի վաղ, իր պաշտոնը լքելու որոշման մասին հայտարարել էր նաև երկրի տեղեկատվության նախարարը։
Երեսունչորս տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին տեղեկացրել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուքյան» էջը։
Նոյեմբերյան քաղաքում բացվել է «Նոյեմբուրգ» հյուրանոցը, որը տուրիստներին հրավիրում է մեկնել Նոյեմբերյան և վայելել տուրիզմի համար դեռևս անհայտ դրախտավայրը... Կարող եք ամրագրել՝ զանգահարելով 091156633 հեռախոսահամարով...
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 6 մարդ:Պաշտոնական տվյալների համաձայն մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: