Բեկեր. Ջոկովիչն առաձնահատուկ տեղ է զբաղեցնում մարզաշխարհում
ՍՊՈՐՏԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մարզիչ Բորիս Բեկերը խոսել է թենիսիստի առօրյա կյանքի դժվարությունների մասին:
-Ես տեսնում և հասկանում եմ այն, ինչ չեն հասկանում մյուսները: Թենիսիստների կյանքն այնպիսին չէ, ինչպես շատերը մտածում են: Ի տարբերության այն շրջանի, երբ մենք էինք խաղում, այժմ ամեն ինչ այլ է: Հիմա ամեն ինչ ավելի բարդ է: Կորտում, կորտից դուրս, հասարակական վայրերում, լրատվամիջոցների հետ շփման ժամանակ պետք է շատ զգույշ լինել:
Բացի այդ, թենիսիստներն անձնական կյանք ունեն: Դուք մտածո՞ւմ եք այդ մասին: Կին, ծնողներ, երեխաներ, ընկերներ: Ի վերջո, այս մարդիկ ցանկանում են, որ շփվեն իրենց հետ, միասին գնան խանութ: Եթե դուք կարողանում եք այս ամենի մեջ ուշադրությունը կենտրոնացնել թենիսի վրա, ապա դա հրաշալի է:
Իհարկե, Ջոկովիչն առաձնահատուկ տեղ է զբաղեցնում մարզաշխարհում: Պարզապես մտածեք, թե ինչեր է Նովակն անում վերջին տարիներին: Մոնտե-Կառլոյի մրցաշարում նա պարտվեց, քանի որ պարզապես նրա համար վատ օր էր: Երբեմն հաղթանակի և պարտության սահմանը շատ նուրբ է լինում,-Բեկերի խոսքը մեջբերված է «Tennis World USA»-ից: