Նոր որոշում․ կասեցվել է Արսեն Թորոսյանի հրամանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱչաջրի Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի

ծննդատունը)։ Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության

կենտրոնում։ Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում: Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն…………..»։
