Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ ուժ և համբերություն», — ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։