Ավտովթար՝ Արտաշիսյան եւ Հ․Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 09:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի սկզբնամասում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշիսյան եւ Հ․Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Արմեն Ա․) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Վարդգես Ռ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Vectra» մակնիշի ավտմեքենայի ուղեւոր Վաղինակ Ա․-ն (ծնված 1956 թ․) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ սահմանազատել տարածքը։