Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

NEWS.am STYLE-ը գրում է.

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ, ռազմատենչ և դաժան։ Դժվարությամբ է հիշում ամենապարզ բաները։ Եթե կարողանար՝ մարդկանց գլխին խաղ կխաղար, սակայն մշտապես նոր ճանապարհներ է փնտրում։ Գռեհիկ է, բայց սրտաբաց։ Սիրում է գարեջուր և սուր կատակներ։ Մանուկ հասակում երազել է զինվորականի կամ տիեզերագնացի մասնագիտության մասին, և այդ պատճառով հաճախ է կռիվներ ստեղծում։ Ընտանեկան կյանքում նրան հեռու է պետք պահել փողից՝ ակնթարթորեն կվատնի ամբողջը և ինքն էլ չի իմանա, թե ինչպես․․․
Շրջապատում ժամերով խոսում է ինքն իր մասին և չի նկատում ուրիշներին։ Ոչ սթափ վիճակում հակված է սկանդալների և ապստամբությունների։

Ցուլ

Փոքրոգի, ձանձրալի, շողոքորթ, մատնիչ։ Ապրում է կյանքի հոսքին զուգահեռ և միշտ կատարում է տնօրինության հրահանգները։ Բնույթով դերասան է, իրականում ատում է բոլորին՝ համարելով ինքն իրեն տիեզերքի կենտրոնը։ Սիրում է հարստությունը՝ ժլատություն է անում գաղտնի և անընդմեջ։ Պատրաստ է վերջին շապիկը հանել, բայց ոչ իր հագից, այլ՝ մերձավորի։ Եսակենտրոն է, սադիստական հակումներով, ընտանիքն ահաբեկում է մանկուց մինչ խորը ծերություն՝ չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ։ Չի վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ինքն իրեն։

Երկվորյակներ

Հավերժական երեխա՝ ինչպես մտավոր առումներով, այնպես էլ զգացմունքների տեսակետից։ Հրաժարվում է հասունանալ և ավելի հաճախ մակաբուծում է ինչ-որ մեկի հաշվին մինչեւ խոր ծերություն։ Միակ բանը, որ իսկապես սիրում է, անըդմեջ անիմաստ խոսեն էլ։ Քիչ է կարդում, սակայն ունի իր անձնական կարծիքը, որը հաճախ է փոխում։ Հիմնականում դառնում է դերասան կամ գրող։ Ատում է լարվածությունը՝ ոչ մտովի, ոչ էլ ֆիզիկական։ Պաշտում է հյուրեր ընդունել, սակայն հյուրասիրում է նրանց թեյով և կոնֆետներով, իսկ ավելի հաճախ՝ դատարկախոսությամբ։

Խեցգետին

Ըստ էության պարտվող է։ Պահպանողական է և հարմարվող՝ ինքնաճանաչողության մեջ սուզված։ Ոչինչ չի փոխի նրա համոզմունքները, սակայն նա սիրում է վիճել, որպեսզի ուզածի պես ծաղրի դիմացինին և բարձրանա սեփական աչքերում։ Վախից կարող է առաջինը հարձակվել, սակայն զգալով վտանգը՝ փախչում է իր բույնը՝ այն տեղը, որն այս աշխարհում ամենից շատ է սիրում և փայփայում։ Հաճույքով է զրպարտում բոլորին, իրեն իրավիճակի տիրակալ համարում՝ ուժեղ և վստահ ձևանալով։ Իրականում վախկոտ է, մենակություն և հանգիստ է սիրում։

Առյուծ

Վաղ մանկությունից հակված է հարբեցողության և դրամաշորթության։ Մնացած այլ գործերում ծույլ է։ Մանուկ հասակում ծնողներից է գումար կորզում, հետագայում ՝ ընկերներից և ծանոթներից։ Նրա գոռոզությունն ու եսասիրությունը կարող են թունավորել բոլորի կյանքը, իսկ շատակերությունը՝ սննկացնել ցանկացած գրպան։ Դրանից բացի, նա երբեք չի գիրանում։ Սիրում է, երբ աշխարհը նրա շուրջ է պտտվում, այդ պատճառով միշտ ձգտում է լինել առաջինը, և եթե դա չի ստացվում՝ ցամաքում է և չափսերով փոքրանում։

Կույս

Սովորաբար փղի հմայք և ճագարի ուղեղ ունի։ Մանրոգի, ժլատ, ձանձրալի և կռվարար։ Կույսի մանրախնդրությունը անտանելի է դարձնում իրեն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Իր ձանձրալիությամբ և բծախնդրությամբ ունակ է ոչնչացնել ցանկացած գործ և մահվան հասցնել յուրաքանչյուրին։ Նա երբեք իմպրովիզացիաներ չի անում՝ ձանձրալի և մանրակրկիտ պլաններ նախագծելիս իր և մտերիմների համար։ Ամեն հարցում նրա մոտ սառը հաշվարկ է, և այն, ինչ նա անում է, բարդ է, ծանրակշիռ և ձանձրալի։ Բացի այդ, նա ինտրիգների վարպետ է, և եթե թշնամիներ ունենա՝ չի հանդարտվի, մինչև որ չվերացնի նրանց ամբողջ ազգն ու տակը։

Կշեռք

Այս նշանի տակ ծնվածները իսկական անբախտներ են։ Նրանց երկու ձեռքերն էլ ձախ են, լսողությունն ու տեսողությունը՝ բութ։ Հումորի զգացումն ու փառասիրությունը՝ սաղմնային չափսերի։ Նրանք երբեք չեն ունենում ոչ փող, ոչ հաջողություն սիրո հարցերում, անհաջողակ են և տանը, և աշխատավայրում։ Չեն կարող ոչ վաստակել, ոչ փայլել, ոչ էլ զարմացնել։ Բացարձակ ունակ չեն որոշումներ կայացնել։ Սկսում են սարսափահար դողդողալ, սառը քրտինքով են պատվում և ուշագնաց լինում։ Այդ պատճառով նրանց փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Սիրում են իրենց արվեստի գիտակ ձևացնել, թեև գլուխ չեն հանում ոչ մի բանից։ Հաճախ սենտիմենտալ հուշագրություններ են գրում։

Կարիճ

Շատ վտանգավոր են, նույնիսկ հեռավորության վրա։ Դավաճանում են, խաբում, ինտրիգներ ստեղծում՝ ոչնչացնելու եւ հաճույք ստանալու համար։ Նպատակին հասնելու համար միջոցներ չեն խնայի։ Լավ կարծիք են ստեղծում իրենց մասին՝ չխնայելով ուժերն ու միջոցները։ Ուրիշների հաշվին կարիերա են ստեղծում։ Եթե նրանք ասում են, որ բարձր են գնահատում ձեզ հետ ընկերությունը, ուրեմն իմացեք, որ մեկ ժամ առաջ գաղտնի քարկոծել են ձեզ տնօրինության առաջ։ Պաշտում է գռեհիկ կատակները և պոռնոֆիլմերը

Աղեղնավոր

Հաճախ երջանիկ ապուշի տեսք ունի և գրեթե միշտ հենց այդպիսինն էլ կա։ Նրա հիմար լավատեսությունն ու համառությունը ոչինչը չի կարող կանգնեցնել, նույնիսկ տանիքից ընկած աղյուսը։ Հինգ րոպե խոսելուց հետո ուզում ես արագ սատկացնել նրան։ Մանկուց սիրում է պարտադրել իր ներկայությունն ու հիմար մտքերը։ Ագրեսիվ լավատես է, համատեղ կյանքում շատ բարդություններ առաջացնող։ Սիրում է ստել և հորինել՝ երբեմն, ինչպես ինքն է կարծում, միայն բարի մտադրություններից ելնելով։ Սիրում է ամբոխներ, աղմկոտ հավաքույթներ և այն տեղերը, որտեղ կարելի անվճար ուտել և խմել։

Այծեղջյուր

Դաժան է, սառնասիրտ և անհոգի սառցաբեկորի նման։ Տանը ժանդարմ է, աշխատավայրում՝ բռնակալ։ Իր կյանքի իմաստն է տեսնում բռնակալության և ուրիշներին ճնշելու մեջ, բծախնդիր է մանրուքների նկատմամբ, բացառապես զրկված է հումորի զգացումից։ Ծեծում է երեխաներին և ահաբեկում ամուսնուն (կնոջը)։ Նահանջում է միայն ֆիզիկական ուժի կամ հոգեբանական ճնշման ներքո։ Մեծամտության և անկատարության բարդույթների, նվազագույն մտավոր և հոգեբանական ունակությունների հազվադեպ համադրություն։ Այդ պատճառով էլ միշտ ձգտում է տնօրինել։

Ջրհոս

Երազկոտ և հեքիաթասեր, բացառապես կտրված իրական աշխարհից։ Երբեք չի վերադարձնում պարտքը, որովհետև վերցնելուց հետո անմիջապես ծախսում է ու մոռանում դրա մասին։ Միշտ խախտում է տված խոստումները, չի սիրում աշխատել։ Բամբասում է և չարախոսում իր մտերիմների մասին։ Հանգիստն անցկացնում է, սովորաբար, մի ինչ-որ ամայի վայրում, քանի որ ամբողջ գումարը ծախսել է մադկությանը փրկող ինչ-որ մի նախագծի վրա։

Ձկներ

Նրանք չեն կարող ապրել առանց ստի և ստորության։ Սովորաբար այնքան են ստում, որ երբեմն իրենք էլ չեն հասկանում՝ որտեղ է սուտը, և որտեղ է ճիշտը։ Ձկները հակասում են իրենց իսկ ասածներին, անընդհատ ճողոպրում են, սակայն չունեն դրանից ոչ մի օգուտ՝ վարվելով, այսպես ասած, «հանուն արվեստի»։ Բացի այդ, նրանք շատ են սիրում միջամտել ուրիշների անձնական խնդիրներին՝ ձևանալով ընտանեկան հոգեբան։ Բայց հետո ուրիշի գաղտնիքների ու անկեղծությունների մասին բամբասում են։ Աշխատել չեն սիրում, իսկ պարտադրել նրանց անհնար է, միևնույն է, կփախչեն։

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
Самое популярное