Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի աշխատակազմի կեղծիքը՝ ԵԽ և ԵՀ նախագահների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված համատեղ նամակի առնչությամբ. AntiFake.am

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

AntiFake.am-ը գրում է.

«Այսօր՝ հունիսի 24-ին, մի շարք լրատվականների կողմից հրապարակվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին։ Նամակը վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում վերնագրել է՝ «Մենք խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը»։ Բացի «Հայկական ժամանակ»-ից՝ նամակը նույն վերնագիրն է ստացել նաև իշխանական քարոզչական factor.am-ում, newmedia.am-ում, shabat.am-ում, azat.tv-ում և այլ լրատվականներում։

Նամակը մեծ ակտիվությամբ տարածվել է նաև իշխանական պատգամավորներների կողմից, որոնք այն ներկայացնում են որպես պաշտոնական Բրյուսելի կողմից վերջին երկու օրերին Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գործողություններին ուղղված ողջույնի խոսք։

Նամակը հրապարակվել է նաև Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ կից նկարով, որի վրա գրված է. «Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»։
 


 

Իշխանական «թեքում» ունեցող լրատվականներում վերնագրի ընտրությունը և իշխանական պատգամավորների մեկնաբանությունները աչք են ծակում հատկապես այն առումով, որ վերջին օրերին իրավական հանրույթը և հասարակական-քաղաքական շրջանակները կոշտ գնահատականներ են տալիս հունիսի 22-ին ԱԺ իմքայլական պատգամավորների կողմից ընդունված «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է, որ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի պաշտոնավարել ՍԴ դատավորի կարգավիճակում։ Գործընթացը գնահատվել է որպես սահմանադրական կարգի տապալում և իշխանության յուրացում։ Այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը նույնպես հանդես է եկել քննադատական կարծիքով, նշելով, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։

Ահա այս ամենից հետո դաշտ նետվեց եվրոպական կառույցների ղեկավարների մի նամակ, որը, ինչպես պարզ է դառնում մամուլի հրապարակումներից, թարգմանվել է վարչապետի աշխատակազմի կողմից և տրամադրվել լրատվամիջոցներին։
 

Նամակի բովանդակությունը

Նամակի հեղինակները նախ շնորհակալություն են հայտնում վարչապետին Եվրոպայի օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար, ապա խոսում են Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ սերտ հարաբերությունների մասին. «Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»,- նշվում է նամակում։  

«Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է:

Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»,- եզրափակվում է նամակը։
 

Նամակի հետ կապված մանիպուլյացիաներ

Նկատենք, որ որևէ լրատվականում, ոչ էլ Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշված չէ, թե երբ է նամակն ուղղվել վարչապետին։

Առաջին տպավորությունը, որն ընթերցողը ստանում է նշված վերնագրով հրապարակումը կարդալուց առաջ, այն է, որ նամակը վերաբերվում է ՍԴ-ի շուրջ գործընթացներին։ Համենայն դեպս հասկանալի է, որ, օրինակ, Փաշինյանի ընտանեկան թերթը, որն ընտրել է նշված վերնագիրը, հետապնդել է այդ նպատակը։ Նույնը կարելի է ասել Կառավարության ֆեյսբուքյան էջի համար։

Մինչդեռ արդեն նամակի հայերեն թարգմանության բուն տեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս բոլորովին այլ բան և առաջացնում մի շարք հարցեր։ Օրինակ՝

- ինչու՞ հրապարակումներում չի նշվում, թե կոնկրետ երբ է վարչապետը ստացել նամակը։

- եթե այն ստացվել է հունիսի 24-ին, ինչու՞ են նամակի հեղինակները վարչապետի կողմից մայիսի 9-ին ուղարկված շնորհավորանքին (մայիսի 9-ը նշվում է որպես Եվրոպայի օր) պատասխանում միայն հունիսի 24-ին՝ շնորհավորանքից ավելի քան 1.5 ամիս անց,

- արդյո՞ք «վարչապետի բարեփոխիչ գործունեությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամուր հիմքերի վրա շարունակելու խրախուսանքը» որևէ առնչություն ունի Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացների, մասնավորապես՝ իրավաբանական հանրույթի կողմից բազմաթիվ քննադատությունների արժանացած «Սահմանադրական դատարանի հարցը լուծելու» օրենսդրական փաթեթների ընդունման հետ, որը մասնագետների գնահատմամբ իրականացվել է հակասահմանադրական եղանակով։

Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար AntiFake.am-ը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին խնդրեց տրամադրել ԵԽ և ԵՀ պաշտոնյաների կողմից վարչապետին ուղղված նամակի բնօրինակը։ Հարցին, թե երբ է ստացվել նամակը, Խաչատրյանը պատասխանեց, որ ստացել են մի քանի օր առաջ՝ խոստանալով ճշտել հստակ օրը և հայտնել մեզ։ Մենք խնդրեցինք տրամադրել նամակի անգլերեն տարբերակը (Արմեն Խաչատրյանի հետ զրույցից հասկանալի էր, որ գոյություն ունի նամակի անգլերեն տարբերակ), մինչդեռ վարչապետի աշխատակազմը մեզ տրամադրեց նամակը ֆրանսերեն տարբերակով։

Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նամակը վարչապետի աշխատակազմում մուտքագրվել է հունիսի 22-ին, այսինքն՝ մամուլին տրամադրելուց 2 օր առաջ։


Նամակը վարչապետին ուղղվել է առնվազն 1 շաբաթ առաջ

Նամակի բնօրինակ ֆրանսերեն տարբերակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչապետի աշխատակազմը խաբեություն է իրականացրել և նամակի ոչ ամբողջական թարգմանությունն է տրամադրել լրատվամիջոցներին։ Մասնավորապես, նամակի հայերեն թարգմանությունից դուրս է մնացել վերջին պարբերությունը, որում ասվում է.
 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ տեսնել առաջիկայում Արևելյան գործընկերության առաջնորդների` հունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսին, որի ընթացքում կքննարկենք հաջորդ մի քանի տարիների մեր առաջնահերթությունները:
Խնդրում ենք` ընդունեք մեր խորին հարգանաց հավաստիքը»:

(“Nous nous réjouissons de vous revoir bientôt à l'occasion de la vidéoconférence des dirigeants du Partenariat oriental ce 18 juin, oû nous discuterons de nos prorités pour les procheines années.
Veuillez accepter l'assurance de notre haute considération”.)


Սա նշանակում է, որ նամակը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վարչապետին հղել են հունիսի 18-ից առաջ, քանի որ նամակում խոսվում է «առաջիկայում՝ հունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսի մասին»։ Այսինքն՝ առնվազն 1 շաբաթ առաջ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նամակում խոսվում է վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրոսուվ հիվանդանալու և ապաքինվելու մասին, կարող ենք ենթադրել, որ նամակը գրվել է հունիսի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։

Սա այն ժամանակահատվածն է, երբ անգամ հրապարակային ներկայացված չէր Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետները փոփոխելու աղմկահարույց օրենսդրական փաթեթը, ինչպես նաև տեղի չէր ունեցել ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ՝ օրենսդրական փաթեթն ԱԺ-ում անցկացնելու գործընթացը։ Հետևաբար, այս նամակը որևէ աղերս չունի ՍԴ հարցի հետ։
 

Պաշտոնական նամակում ամսաթվային կեղծի՞ք, ու՞մ կողմից

Հետաքրքիր է, որ մինչև նամակը մեզ տրամադրելը Խաչատրյանը նշել էր, որ նամակը մուտքագրվել է վարչապետի աշխատակազմի կողմից հունիսի 22-ին։ Սակայն նամակը ստանալուց հետո նկատեցինք, որ մեզ տրամադրված պաշտոնական նամակի վրա նշված է «22.06.2020» ամսաթիվը, որը, ի դեպ, ձևով չի համընկնում ամբողջական նամակի տառատեսակի և տառաչափի հետ։ Եվս մեկ անգամ Խաչատրյանից պարզաբանում խնդրեցինք. եթե վարչապետի աշխատակազմում նամակը մուտքագրվել է ամսի 22-ին, այդ դեպքում ե՞րբ են պաշտոնյաները հղել այն, ինչին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցը նշեց, որ նամակը ամենայն հավանականությամբ գրել են դրանից մի քանի օր առաջ. «Համենայն դեպս, ոչ մեկ ամիս առաջ»,- նշեց Խաչատրյանը, ապա ինքն իրեն ուղղեց՝ «Չէ, նամակի վրա է նշված 22, հետևաբար՝ նրանք գրել են 22-ին»։

Վարչապետի աշխատակազմն այս պարզաբանումներով շատ անհարմար իրավիճակում է հայտնվում, քանի որ, ինչպես նշվում է նամակում, «առաջիկայում Արևելյան գործընկերության առաջնորդներիհունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսի» մասին նշում պարունակող նամակը չէր կարող Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների կողմից գրվել, առավել ևս ուղարկվել այդ իրադարձությունից 5 օր անց։

Հետևաբար ինչպես հանրությունը, այնպես էլ եվրոպական կառույցների ղեկավարները պետք է հետաքրքրվեն, թե ինչպես է իրենց պաշտոնական գրության վրա հայտնվել սխալ ամսաթիվ, արդյո՞ք պաշտոնական փաստաթղթի վրա ամսաթվային կեղծիք անելու հեղինակը վարչապետի աշխատակազմն է։

Այսպիսով, կարող ենք միանշանակ պնդել, որ վարչապետի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների կողմից հունիսի 18-ից առաջ վարչապետին ուղղված նամակը հրապարակել է առնվազն 1 շաբաթ անց և դաշտ նետել Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացներին արտաքին հավանության քող հաղորդելու և Նիկոլ Փաշինյանի գործողությունները եվրոպական կառույցների ղեկավարների կողմից խրախուսանքի արժանանալու «ապացույց» ներկայացնելու համար»։

Կայքը հրապարակել է նաև նամակի ֆրանսերեն բնօրինակը.

Ашот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
Самое популярное