Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել է առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող իր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ, իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը և հանձնել վերջիններիս։