Բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա. Արթուր Վանեցյան
ՎԻԴԵՈ«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ ի պատասխան համացանցում շրջանառվող նորությանը, թե իշխանությունը պատրաստվում է ձերբակալել և երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից նրա դեմ, ասել է՝
- Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:
Հարցին, թե ի՞նչ բնույթի հարցեր են քննարկվում ներկայումս նրա և նրա գործընկերների միջև Վանեցյանն ասաց՝
- Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից: