Կորոնավիրուսից մահացել է Կողբի 42-ամյա բնակչուհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 28-ի առավոտյան Երեւանում կորոնավիրուսից մահացել է Տավուշի մարզի Կողբ գյուղի 42-ամյա բնակչուհին, ով շաքարային դիաբետ ուներ։ Մայիսի 21-ի երեկոյան այդ կնոջը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ռեանոմոբիլով տեղափոխել են Երեւան։ Սա Տավուշի մարզում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է։