Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են ոստիկանության անցակետեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏրանսպորտում կորոնավիրուսի կանխարգելման սահմանված կանոնների խախտման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց Ոստիկանության պետ Արման Սարգսյանը:
«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ: Ի կատարումն պարետատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- ասաց ոստիկանապետը: