Կորեայի իրավապահների կողմից հետախուզվող Ջանգը հայտնաբերվեց Երևանում
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, Մաշտոցի բաժնի եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 10.50-ին, Դավիթաշենի անձնագրային բաժանմունքից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել Կորեայի քաղաքացի՝ Ջանգ Ք.-ն, որը Կորեայի Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԿԺՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: