Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն դաժան ծեծի ենթարկել եկեղեցու առաջնորդին. Վանաձորում տեղի ունեցած դեպքի մանրամասները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ գիշերը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, 15 հոգու հետ այցելել է Վանաձորի հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին եւ հենց սենյակում դաժան ծեծի ենթարկել տարեց մարդուն:

Ի՞նչն է եղել պատճառը

ArmLur.am-ին կատարվածից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ՝ Արկադի Փելեշյանը մոտ 15 հոգու ուղեկցությամբ մտել է Ավետարանական եկեղեցու՝ Ռաֆայել Գրիգորյանի աշխատասենյակ, վերջինիս առաջարկել առանձին զրուցել:

Գրիգորյանն էլ թողնելով իր աշխատասենյակում եղած հյուրերին՝ Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ մտել է աշխատասենյակի հարեւան սենյակ: Նշենք, որ Գրիգորյանն ապրում է եկեղեցում` ընտանիքի հետ եւ հյուրեր է ունեցել արտերկրից: Գրիգորյանի և Փելեշյանի՝ առանձնանալուց հետո վերջինիս ուղեկցող տղաները տրոհվել են՝ մի մասը կանգնել է աստիճանների մոտ, մյուս մասը կենդանի պատ է կազմել դռան մոտ, իսկ Արկադի Փելեշյանը մնացած տղաների հետ ներս է մտել:

Ռաֆայել Գրիգորյանին ճանաչողները` այդ թվում եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նրան բնութագրում են որպես հավատավոր մարդ, որն ունի իր սկզբունքները, հարգանքը եւ քաղաքական գործընթացներին մեծապես չի խառնվում: Սակայն Ական որոշել է նրա հետ հաշիվ մաքրել եւ հենց Ավետարանական եկեղեցու ներսի այդ սենյակում եկեղեցու առաջնորդին նախատել է, թե «քեզ Անուբախ Համբարյանը (խմբ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, որն, ըստ լուրերի, նշանակվելու է Լոռու մարզպետ) փող է տվել, որ ՀՀԿ-ի համար աշխատես»: Ակնարկել է, թե խաբել է իրենց:

Դաժան ծեծի մանրամասները

Նշված խոսքերի ուղեկցությամբ նա սկսել է հայհոյել տարեց մարդուն ու հարվածներ հասցնել: Ռաֆայել Գրիգորյանը հորդորել է հանգստանալ, չհարվածել իրեն, սակայն բարկացած Արկադին շարունակել է հարվածները, ինչի արդյունքում եկեղեցու առաջնորդը ընկել է հատակին: Լսելով բղավոցներ, հայհոյանքներ՝ Գրիգորյանի աշխատասենյակում գտնվող նրա կինն ու հյուրերը փորձել են մտնել կողքի սենյակ:

Սակայն Ակային ուղեկցող տղաները, որոնք դռան մոտ պատ են կազմած եղել, արգելել են: Ներքևից եկեղեցու առաջնորդի թոռնիկն է փորձել վերև բարձրանալ` պապին օգնելու, նրան ևս արգելել են: Թոռնիկը վերցրել է քաղաքային հեռախոսը, որ ինչ-որ մեկին զանգահարի, տղաները կտրել են հեռախոսի լարը: Թոռնիկը ստիպված է եղել ներքև իջնել և բջջային հեռախոսով օգնություն խնդրել ինչ-որ մեկից: Այդ ընթացքում Ռաֆայել Գրիգորյանին ուղղված հարվածներն ու հայհոյանքները շարունակվել են:

Արկադի Փելեշյանի և նրան ուղեկցողների խուճապահար փախուստը Երբ ներկաները սկսել են աղմկել, այդ պահին դրսից ներս է մտել եկեղեցու առաջնորդի փեսան` սպորտային կազմվածքով, որին Արկադի Փելեշյանին ուղեկցող տղաները չեն կարողացել խոչընդոտել ներս մտնել: Փեսան ներս մտնելով՝ տեսել է աներոջը` գետնին ընկած վիճակում: Հարցրել է, թե «Ակա՛, էս ի՞նչ եք անում», «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն շտապել է հանգստացնել, թե ոչինչ ու մեծ արագությամբ հավաքել է իրեն ուղեկցողներին ու անհետացել տարածքից:

Տեսախցիկներն արձանագրել են. Փելեշյանը որոնվում է ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ողջ եղելությունը, եւ այն արդեն ՀՀ ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցների ձեռքում է: Ավելին` մեզ հաջողվեց պարզել, որ տեսախցիկի նկարահանված կադրերում եղած դեմքերն արդեն նույնականացվել են, եւ ՀՀ ոստիկանությունը սկսել է որոնել ինչպես Արկադի Փելեշյանին, այնպես էլ` նրան ուղեկցող մի քանի տղաների:

Տեղեկացնենք, որ նախկին ՕԵԿ, այսօր ՀՎԿ ներկայացուցիչ Արկադի Փելեշյանը Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Ինչպես հայտնի է՝ ոստիկանապետը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Էրիկ Շարմազանովը կնքել է Ակայի երեխաներին: Երեկ գիշեր քննիչները բացատրություններ են վերցրել հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանից եւ ներկաներից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գիշերով դեպքի վայրում է եղել նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Այսօր Ռաֆայել Գրիգորյանը հիվանդանոցում լուրջ հետազոտություն պետք է անցնի, քանի որ հիմնականում գլխի հետևի մասին ուղղված հարվածներից ծանր վնասվածքներ է ստացել:

ՕԵԿ-ի պարզաբանումը Երեկ գիշեր, երբ արդեն լուրերը տարածվել էին, «Առավոտը» զանգահարել էր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին` նրանից մեկնաբանություն եւ տեղեկություն խնդրելով: Բիշարյանը բարկացել էր, թե. «Իսկ ի՞նչ իմացաք, որ դա այդպես է:

Եթե ինչ-որ մեկը մի բան է գրում, 30-40 լրագրողներով պետք է զանգահարեք մեկի լուրը ճշտե՞ք: Ժամը 12-ին զանգել ասում եք՝ կարո՞ղ է էն մի քաղաքում դեպք է եղել: Ես նախ չեմ իմանում: Վստահ չեմ, որ այդպիսի բան եղած կլինի»: Բիշարյանը տարակուսել է, որ իրեն այդ հարցով ուշ ժամին անհանգստացրել են. «Ասես, Ղարաբաղի սահմանն է խախտվել…

Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ծեծել է, կամ էլ դա էլ հա՞րց է՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ»: Ավելի ուշ տիկին Բիշարյանը տեղեկացրել է, որ զանգահարել է Վանաձոր եւ ճշտել` «նման բան չկա, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ դեպքի առիթով արդեն իսկ քրեական գործ է հարուցված:

 

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
Самое популярное