Կարեն Կարապետյանի փեսան՝ «Գազպրոմի» տնօրե՞ն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնանկ կարվի, նրա փոխարեն կնշանակվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելու դեպքում քննարկվում է Կարեն Կարապեռյանի փեսայի՝ Հայկ Հարությունյանի «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն նշանակելու հարցը:
Հայկ Հարությունյանը 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանի հրամանով նշանակվել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար. նա սովորել է Թաիլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում: Երիտասարդ փոխնախարարը ահռելի ունեցվածքի տեր է։ Էներգետիկայի փոխնախարարը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ ԱԱԾ տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է:
Նյութի աղբյուրն` այստեղ