«Մտադիր չեմ մեկի քմահաճույքով բերած օրենքներ սեղմեմ․ այս ԱԺ-ն քայքայեց երկիրը»․ ՀՀԿ-ական պատգամավոր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Մարդ ինչքան տարիք է վերցնում, այդքան դառնում է խելացի։ Երկրորդ՝ ես առանձնապես ցանկություն էլ չունեմ գնալ նման ԱԺ, որը մեր երկիրը քանդեց և քայքայեց, և շարունակել իմ գործունեությունը, քանի որ չեմ պատրաստվում կանոնակարգված, մեկի քմահաճույքով, եսիմ ինչով բերված օրենքերի համար կոճակ սեղմել։ Հո ես մարիոնետկա չեմ»,-
Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը:
Թղթակիցը փորձել է նաև իմանալ, թե ինչքանով է հնարավոր ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններում վերջինիս ներգրավվածությունը։ Այդ հարցին պարոն Աղաբաբյանը պատասխանել է, որ էլ ցանկություն չունի լինել ԱԺ-ում :