Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ օլիգարխները թզուկներ են. Աբել Աղանբեկյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի տնտեսագետ, ակադեմիկոս, 1980-ական թթ. երկրորդ կեսին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը

– Պարոն Աղանբեկյան, եթե փորձենք ընդհանուր ախտորոշում տալ Հայաստանի տնտեսությանը, ո՞րն է գլխավոր խնդիրը, ի՞նչն է խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Պատճառներն ավելի շատ տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական:

– Ես չէի հակադրի քաղաքականությունը և տնտեսությունը: Ես ինքս տնտեսագետ եմ և բնականաբար կարող եմ խոսել միայն տնտեսական հարցերի մասին: Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալական և տնտեսական հետամնացությունից դուրս գալն է: Երկրի զարգացման գլխավոր ցուցանիշն այդ իմաստով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), այն ցույց է տալիս տնտեսական զարգացման մակարդակը:

Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանը աշխարհի 170 երկրներից զբաղեցնում է 130-րդ տեղը այդ ցուցանիշով: Եթե հաշվենք շուկայական կուրսով, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում չորս հազար դոլարից մի քիչ շատ է: Եթե հաշվենք գնողունակության հավասարակշռությամբ, ապա՝ 4 հազարից մի քիչ ավելի:

Դա շատ քիչ է, Ռուսաստանում, օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 15-16 հազար է, այսինքն՝ մենք 3-4 անգամ բարձր ենք Հայաստանից, թեև Ռուսաստանը Եվրոպա չէ: Եթե օրինակ վերցնենք Եվրոպայի երկրները, ապա այնտեղ մեկ շնչին ընկնում է միջինը մոտ 30 հազար դոլար:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես: Շատ հաճախ այն անվանում են օլիգարխիկ, մենաշնորհային համակարգ: Դուք ի՞նչ անվանում կտաք:

– Տնտեսությանը կարելի է տարբեր անուններ տալ, դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում: Եթե, օրինակ, խոսենք այն մասին, թե տնտեսության ո՞ր մասնաճյուղերն են այստեղ գերիշխում, ապա Հայաստանում դա գյուղատնտեսությունն է, այս ոլորտը ամենաշատն է ազդում ՀՆԱ-ի վրա: Երկրորդ տեղում արդյունաբերությունն է, և արդյունաբերությանը մի փոքր զիջում է առևտուրը: Սա նշանակում է, որ Հայաստանը արդյունաբերական երկիր չէ:

– Բայց զարգացած երկիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերություն, դա՞ նկատի ունեք:

– Իհարկե, հատկապես զարգացող երկրի համար արդյունաբերությունն իր տեղը պիտի ունենա տնտեսության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում արդյունաբերության բաժինը 28 տոկոս է, թեև Ռուսաստանն ավելի զարգացած է, քան Հայաստանը և ավելի մոտ է հետինդուստրիալ հասարակությանը անցնելուն:

Բայց հիշեք, թե ինչ արդյունաբերություն ուներ Հայաստանը խորհրդային տարիներին. ուներ և՛ էլեկտրոնիկա, և՛ ռադիոէլեկտրոնիկա, և՛ մաթեմաթիկական մեքենաներ, քիմիական ինչ արդյունաբերություն կար՝ մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մալուխ: Ինչպիսի կոմբինատներ կային խորհրդային իշխանության վերջին շրջանում․ մեքենաշինական գործարաններ, Մարս գործարանը, Հրազդանի մեքենաշինական գործարանը: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը առաջադեմ, տնտեսապես զարգացած երկիր էր: Ամեն ինչ քանդվեց:

– Բայց դա խորհրդային տնտեսական համակարգում էր, այսօր այդ համակարգը չկա: Այդ դեպքում ինչպե՞ս կառուցել տնտեսությունը…

– Այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ բան պահպանել, չտրվել այսրոպեական, կեղծ հայրենասիրական լոզունգներին, թե եկեք փակենք ատոմակայանը. մնացին առանց էլեկտրաէներգիայի, եկեք Նաիրիտը փակենք. մնացին առանց քիմիական արդյունաբերության, և այլն:

– Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից, ի՞նչ առաջարկներ կարող եք անել:

- Շատ երկրներ են հետամնաց եղել, բայց դարձել են առաջադեմ, օրինակ՝ Ճապոնիան պատերազմից հետո: Դա հետամնաց երկիր էր, «ճապոնական» բառը վատ իմաստ ուներ, ճապոնական ապրանքը չէին գնում, արտադրողականությունը 10 անգամ ավելի քիչ էր, քան Միացյալ Նահանգներում, բայց մշակվեց ռազմավարություն՝ ամենաառաջադեմ երկրների փորձն ընդօրինակելու համար, և 20 տարվա ընթացքում Ճապոնիան մեծ թռիչք կատարեց՝ դառնալով առաջադեմ տնտեսություն, այսօր Ճապոնիայի արտադրողականությունը ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը:

– Բայց դա ազատ շուկայական տնտեսության համակարգում էր, այդպես չէ՞:

– Իսկ ի՞նչ է, դուք շուկայական երկիր չե՞ք, դուք նույնպես շուկայական եք: Ճապոնիայում էլ կան հսկա, խոշորագույն ընկերություններ, որոնց հետ համեմատած՝ հայ օլիգարխները պարզապես թզուկներ են, «Տոյոտա» կամ «Միցուբիշի» չեն (ծիծաղում է,-Ա.Ս.):

– Հայաստանում նոր վարչապետ է նշանակվել, որն առայժմ բավական վճռական քայլեր է անում: Ի՞նչ ակնկալիքներ կան այս կառավարությունից: Կկարողանա՞ արդյոք Կարեն Կարապետյանը հասնել լուրջ, համակարգային բարեփոխումների:

– Ես բավական լավ գիտեմ Կարեն Կարապետյանին, մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ այն ժամանակ, երբ աշխատում էի իմ ներդրումային զեկույցի վրա, ընդգծեցի իր դերը Հայաստանի գազային ոլորտի զարգացման մեջ: Նա արժանի, բարձր կարգ ունեցոեղ մարդ է, լավ է ղեկավարել Հայաստանի «Գազպրոմը»: Ինձ այդպես է թվում, համենայն դեպս ես բարձր եմ գնահատում իր աշխատանքը: Կդառնա՞ արդյոք նա կառավարության լավ ղեկավար՝ ժամանակը ցույց կտա: Դրանք տարբեր պաշտոններ են, տարբեր աշխատանքներ: Կտեսնենք, թե նա ինչպես կաշխատի: Անձամբ ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի շատ բան անել:

– Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այս վարչապետի գլխավոր խնդիրները, առաջնահերթությունները:

– Իր փոխարեն ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել: Այդ ծրագրի մեջ ամենադժվարը գտնել մարդկանց, ովքեր կարող են իրականացնել Հայաստանի առջև ծառացած բարդ, ծանր առաջադրանքները:

– Հայաստանը, Ձեր կարծիքով, ճի՞շտ ընտրություն է կատարել՝ կողմնորոշվելով դեպի Եվրասիական միություն: Հայաստանը որևէ հեռանկար ունի՞ այդ միությունում, այդ տնտեսությունում, թե՞ ավելի ճիշտ կլիներ ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

– Պետք է հարաբերություններ ունենալ բոլորի հետ, չի կարելի իրար հետ հակադրել, երբեք պետք չէ ասել՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի հետ, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Չինաստանի հետ: Պետք է հարաբերություններ զարգացնել և՛ Չինաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի, բոլորի հետ:

Հայաստանը ներքին շուկա չունեցող երկիր է: Դուք չեք կարող Հայաստանում ստեղծել որևէ մրցունակ ապրանք՝ առանց արտահանման վրա աշխատելու, Հայաստանի հիմնական հասույթը պետք է լինի արտահանումից: Հայաստանի արտահանման չափերը պարզապես ծիծաղելի են՝ մեկ միլիարդ դոլարից մի քիչ ավելի: Ուստի անհրաժեշտ է զարգացնել արտահանումը, դրա համար անհրաժեշտ է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող խոշոր ձեռնարկություններ, որոնք կբավարարեն Հայաստանի ներքին պահանջարկը և կաշխատենք արտաքին շուկայի վրա:

Եվ անհրաժեշտ է գտնել համաշխարհային կարգի մարդկանց, ովքեր կարող են աշխատել համաշխարհային շուկայի հետ: Պարտադիր չէ, որ այդ մարդիկ ապրեն Հայաստանում, կարող եք հրավիրել հայերի, այդ ոլորտի մասնագետների այլ երկրներից՝ փոխշահավետ պայմաններով: Այդպես է արել, օրինակ, Հնդկաստանը: Հնդկաստանը դարձավ աշխարհի երկրորդ տերությունը, օրինակ, օֆշորային ծրագրավորմամբ: Դա տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն ճյուղերից է:

– Խնդիրն այն է, որ Հայաստանը արդեն մի քանի տարի շարժվում է եվրասիական ինտեգրման ուղիով, բայց առայժմ չկան դրական միտումներ տնտեսության մեջ և լուրջ ներդրումներ Եվրասիական միության, Ռուսաստանի կողմից:

– Ռուսաստանը 4 տարի գտնվում է լճացման, ռեցեսիայի վիճակում, Ռուսաստանում լուրջ անկում են ապրել ներդրումները. դրանք կրճատվել 16 տոկոսով, հետևաբար սա առանձնահատուկ շրջան է, սա ճգնաժամային շրջան է: Ճգնաժամերը գալիս և գնում են, իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը երկարաժամկետ քայլ է: Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կրճատվել է երկու անգամ, քանի որ մենք առայժմ ռեցեսիայի մեջ ենք:

Բայց այժմ Ռուսաստանում մշակվում է տնտեսական աճի վերականգման ռազմավարություն, և ես համոզված եմ, որ Ռուսաստանը 3-5 տարի անց կվերադառնա տնտեսական աճի լիարժեք տեմպերին՝ տարական 4-5 տոկոս, կվերադառնա առևտրաշրջանառության, ներդրումների նախկին չափերին: Այդ ժամանակ Ռուսաստանը կունենա վերակողմնորոշված տնտեսություն՝ հումքային ուղղվածությամբ, կիսաֆաբրիկատային նյութերի արտադրությամբ:

Կսկսվի տնտեսության արդիականացումը, տեխնոլոգիական բարեփոխումը, ինովացիոն ճյուղերի արագ զարգացումը, և Ռուսաստանը կարիք կունենա շատ ապրանքների, որոնք կարող են արտադրել իր գործընկերները՝ նույն Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Հիմա մեծ դժվարություններ կան:

Ես հասկանում եմ գոյություն ունեցող դժգոհությունը: Մենք ինքներս գոհ չենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ներսում, բայց պատճառն այն է, որ ճգնաժամի մեջ ենք:

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное