Վարչապետը Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ է հրավիրել (ուղիղ)
ՎԻԴԵՈՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 13-ին, կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետը նախօրեին ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան: Նա ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր՝ մարտի 13-ին դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները:
Նշենք, որ նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6–ի։ 88 մարդ մեկուսացվել է: