Հայաստանի թիմը 2 մեդալ է նվաճել Հելսինկիում
ՍՊՈՐՏՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացված GeeBee Boxing Tournament միջազգային մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականը, որը նվաճել է երկու մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը:
Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի ու երկրորդ մարզիչ Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ: