Որքանո՞վ էր նպատակահարմար ագրեսոր թշնամուն զորահանդեսի ժամանակ ցուցադրել Իսկանդերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե ադրբեջանը խուճապի մեջ է, Իսկանդերը տեսել լեզուները կապ է ընկել, Ռուսաստանը հայտնել է, որ տարածաշրջանում միայն Հայաստանին է վաճառել Իսկանդեր և նմանատիպ այլ ասեկոսներ:
Իսկապես Իսկանդեր ունենալը դա ռազմավարական զսպման գործիք է թշնամու նկատմամբ, բայց պետք է հաշվի առնել, որ այդ նույն գործիքը կարող են օգտագործվել նաև քո պետության դեմ: Այսօր արդեն ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ ադրբեջանը պատրաստվում է հրթիռային տեխնոլոգիաներ ձեռք բերել: Խոսքը նույն բալիստիկ հրթիռների մասին է:
Բալիստիկ հրթիռը դա, հրթիռային զենքի տեսակ է, որը թռիչքի մեծամասնությունը կատարում է Բալիստիկական հետագծով, այսինքն գտնվում է անկառավարելի շարժման մեջ։ Այս հրթիռով է համալրված հենց Իսկանդերը:
Հիմա հարց, որքանո՞վ էր նպատակահարմար ագրեսոր թշնամուն զորահանդեսի ժամանակ ցուցադրել Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը:
Ադրբեջանի ագրեսոր գործողություններին քաջ ծանոթ ենք և Իսկանդեր ունենալու այդ ստրատեգիական առավելությունը, կարելի էր պատերազմական իրավիճակներիի ժամանակ օգտագործել /Աստված հեռու պահի պատերազմներից/, ինչը առիթ կհանդիսանար լկտի թշնամուն զսպելու համար, իսկ հիմա, երբ արդեն խաղաքարտերը բաց են, ադրբեջանը ևս քայլեր է ձեռնարկում այդ համակարգերը ձեռք բերելու ուղղությամբ և թող ոչ ոք չփորձի համոզել, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրությունը չէր Յավեր Ջամալովի հայտարարության պատճառը, սա չի կարող զուգադիպություն լինել, հակառակ դեպքում ադրբեջանը վաղուց ձեռք բերած կլիներ այս զինատեսակը:
Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ըստ իս, այս պարագայում զորահանդեսին Իսկանդերի ցուցադրությունը ոչ այնքան արդյունավետ չգտնվեց, քան այն, որ դրա ունենալու փաստը հետագայում օգտագործելով ավելի շոշափելի արդյունքի կհասնեինք:
Նյութի աղբյուրն` այստեղ