Վիրաբույժ-ուռուցքաբանի 9 հայտարարություն, որը կարող է մարդու մոտ սարսափ առաջացնել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Ջոնս Հոպկինսի բժշկական համալսարանի մասնագետ, վիրաբույժ ու հետազոտող Մարտի Մակարիան հանդիսանում է վիրաբուժությանը վերաբերվող ավելի քան 150 հրապարակումների և գրքերի հեղինակ: Մասնագետը կողմ է առողջապահության ոլորտի թափանցիկությանն ու հանդիսանում է այդ ոլորտի առաջատարներից մեկը: Մասանգետը որպես վիրաբույժ աշխատել է երկրի լավագույն հիվանդանոցներում և վկայում է, որ ներկայիս ժամանակակից բժշկությունը կարող է հրաշքներ գործել, սակայն մասնագետը ականատես է եղել նաև բժշկական մշակույթի մի շարք բացթողումների, որոնք մարդկանց համար ճակատագրական նշանակություն են ունեցել:
Եթե դուք կարծում եք, որ ամերիկյան բժշկական համակարգը հանդիսանում է աշխարհում լավագույնը, ապա չեր խանգարի որպեսզի ընթերցեիք այս հոդվածը:
Նշենք նաև, որ բժիշկը հանդիսանում է գործող մասնագետ, աշխատում է բժշկական համակարգում և հավատում է նրան: Այդ ամեն դարձնում է այս հայտարարություններն ավելի ցնցող:
1. Հետազոտությունները ցույց են տվել, որ 4 հիվանդներից 1-ը տուժում է բժշկական սխալներից:
2. Ամերիկացի բժիշկները, վիրահատության ընթացքում, շաբաթական մոտավորապես 40 սխալ են գործում:
3. Մի սրտաբանի աշխատանքից ազատել են այն պատճառով, որ նա փաստել է, որ էլեկտրոկարդիոգրամաների 25%-ը սխալ է մեկնաբանվում:
4. Բժիշկների վճարման համակարգը դրդում է նրանց նշանակել ոչ անհրաժեշտ պրոցեդուրաներ ու դեղամիջոցներ, իսկ բժշկի շահույթը կախված է վերջիս կողմից իրականացված վիրահատությունների քանակությունից:
5. Բուժման կեսից ավելի մեթոդները ոչ մի հիմնավորում չունեն:
6. Եղել են դեպքեր, որ հնարավոր է եղել առանց վիրահատական միջամտության բուժել հիվանդին, սակայն բժիշկները միտումնավոր չեն տեղեկացրել հիվանդին այդ մասին, որպեսզի բժիշկը կարողանա վերջինիս միջոցով լիարժեք փորձ ձեռք բերի:
7. Մահվան պատճառների առաջացման մեջ 5-ից 6 տեղերը զբաղեցնում են բժշկական բացթողումները: Հստակ թվերը կախված են հաշվարկման մեթոդից:
8. Բժշկի նպատակն է համարվում հիվանդին ինչ որ բան առաջարկել անգամ այն դեպքում, երբ բժիշկն այլևս ոչ մի բանով չի կարող նրան օգնել: Դա տնտեսական խթան է, որոնց միջոցով բժիշկները պետք է վճարեն տեխնիկայի համար, որը գնում են ապառիկով: Այլ կերպ ասած, ամերիկյան առողջապահական ոլորտը լի է թանկարժեք տեխնիկաներով, որոնց վճարման համար անհրաժեշտ է, որպեսզի նրանցից օգտվեն:
9. Մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորինս զերծ մնալ բժշկական կլինիկաներ հաճախելուց և բժշկին դիմել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է կյանքը փրկելու համար: Բացի այդ, նման դեպքերում ցանկալի է ունենալ անհատական փաստաբան, հարազատ կամ ընկեր, որը կհետևի ձեր բուժման կուրսին և ականատես կլինի, որ դուք ստանում եք համապատասխան ճշգրիտ բուժում, հատկապես այն պահերին, երբ ինքներդ չեք կարող հետևել այդ ընթացքին: Ամեն դեպքում, անգամ բժշկական պրոցեդուրաների անհրաժեշտության առաջացման դեպքում հիշեք, որ դուք ունեք ազատություն և անձնական ընտրություն կատարելու հնարավորություն:
Մասնագետի կոլեգաներից, Բարբառա Ստարֆիլդի բժշկական կլինիկայի աշխատակիցներից մեկը, հասարակությանն է ներկայացրել հետևյալ փաստերը.
1. Ամեն տարի, ուղիղ բժշկական միջամտության հետևանքով մահանում է 225 հազար մարդ, որոնցից 106 հազարը մահանում է պաշտոնապես հաստատված դեղամիջոցների օգտագործման հետևանքով, իսկ մնացած 119 հազարը մահանում են բժշկական անձնակազմի անփույթ աշխատանքի հետևանքով:
2. Քանի դեռ բոլոր հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոց չի հայտնաբերվել, հիվանդներին նշանակում են այնպիսի դեղամիջոցներ որոնք առկա են…
Բժշկությունը դասվում է մահացության պատճառների 3-րդ տեղում և արժե այս մասին մտածել:
Աղբյուրն՝ այստեղ