Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ եք փոխվել այն ժամանակահատվածում, երբ նա ձեզ չի տեսել: Ընդ որում, նրան կթվա, թե դուք փոխվել եք ոչ միայն արտաքինով, այլեւ բնավորությամբ: Դա, անկասկած, կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը, իսկ թե որ ուղղությամբ, դեռ պարզ չէ:
ՑԼԵՐ
Այս շաբաթ դուք կվստահեք ձեր սիրելիին 200 տոկոսով, անգամ եթե նա ոչնչով այդ վստահությունը վաստակած չլինի: Աշխատեք, սակայն, չափերը չանցնել այդ հարցում, որպեսզի հետագայում ինքներդ ձեզ չմեղադրեք անհեռատեսության համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Զգույշ եղեք եւ ոչ մի անկանխատեսելի եւ ռիսկային քայլեր մի արեք, անգամ եթե սիրելին կողմ լինի դրան: Այսօր ամենալավ օրը չէ` ռիսկի դիմելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր եւ ձեր սիրելիի համար ամենագլխավորը հավատալն է, որ առջեւում ձեզ երջանիկ ապագա է սպասվում: Ցանկացած կասկած կարող է շատ արագ դառնալ ձեզ համար հաստատ պնդման:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այս շաբաթ ձեր սիրելին բավականին չխոսկան կլինի այնքան, որ կհրաժարվի անգամ ձեզ հետ զրույցի բռնվել: Ինչեւէ, երբեմն պետք է հարմարվել որոշ բաների հետ:
ԿՈՒՅՍԵՐ
Կցանկանաք հիշել անցած-գնացած բաների մասին: Աստղերը հուշում են սիրելիի ներկայությամբ չանել նման բան: Միգուցե դա նրան չհետաքրքրի, իսկ միգուցե հետաքրքրությունն այնքան մեծ լինի, որ խանգարի ձեր հուշերին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այս շաբաթ կցանկանաք սիրելիին երջանկացնել, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք շարժել ձեր երեւակայությունը, հիշել, թե ինչ է նա սիրում եւ չի սիրում եւ ինչ ձեւով դա նրան մատուցել:
ԿԱՐԻճՆԵՐ
Շաբաթը ձեզ համար ոչ լավն է, ոչ էլ` վատը: Չնայած, եթե ինչ-որ վատ բան չպատահի, ապա արդեն իսկ լավ է: Համենայնդեպս, այսօր ոչ ձեր, ոչ էլ ձեր սիրելիի համար ոչ մի վատ բան նախատեսված չէ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելին ձեզ հետ շփվելիս կընտրի ձեր ներաշխարհը չճանաչելով, այլ դրա վերաբերյալ միայն պատկերացում կազմելով շփման եղանակը: Մնում է հուսալ, որ այդ տարբերակը ճիշտ կլինի:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Աստղերը բարեհաջող շաբաթ են կանխատեսում փոքրիկ արշավների համար` ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Աշխատեք զերծ մնալ տնային հոգսերից եւ շաբաթն անցկացնել հանգստանալով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեզ սեր կխոստովանեն, որին դուք չեք սպասի եւ որը չեք ցանկանա լսել: Սակայն, արձագանքել պետք է այնպես, որ խոստովանողը հետագայում ուրիշներին խոստովանություններ անելու ցանկությունից չզրկվի:
ՁԿՆԵՐ
Խնդիրներ չեն լինի անձնական եւ ընտանեկան կյանքում: Ամեն ինչ հանգիստ եւ խաղաղ կլինի: