Շիրակի մարզում 53-ամյա հայրը կացնով սպառնացել է սպանել տղային ու կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Ամասիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարիբեկյանի կողմից հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 23-ին Ամասիայում տեղի ունեցած սպանության փորձի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։40-ի սահմաններում Ամասիայի 22 փողոցի 9-րդ տան բնակիչ, 27-ամյա Գևորգ Ղազարյանը հայտնել է, որ հայրը՝ 53-ամյա Անդրանիկ Ղազարյանը կացնով հարձակվել է իր վրա։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Ամասիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մնացականյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08։20-ի սահմաններում, Ա. Ղազարյանը կացնով զինված գնացել է որդու՝ Գ. Ղազարյանի տուն, կացնով հարվածել դռանը, հայհոյանքներ տալով պահանջել, որպեսզի տան դուռը բացեն՝ անընդհատ հայտարարելով, որ տղային ու իր կնոջը՝ 57-ամյա Ժանետա Միքայելյանին սպանելու է։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում