Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է ՀՀ Արարատի մարզի դատախազության գործունեությունը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Արարատի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, դրանց պատճառները, կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

2019թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Վերջինս պայմանավորված է առավելապես հանցագործությունների հաշվառման արդյունավետության բարձրացմամբ, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 71,5 տոկոս` նախորդ տարվա 74,6 տոկոսի դիմաց:   

Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել  է 104 դեպք՝ 2018թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած այս հանցատեսակի կանխարգելման նպատակով մարզի դատախազության կողմից անցած տարվա ընթացքում իրականացված աշխատանքին, իրավիճակը շարունակում է ահազանգող մնալ իրավապահ բոլոր մարմինների համար: Նա կարևորել է ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համգործակցության շարունակումը ինչպես բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, ռիսկային բնակատեղիներում ոստիկանության պարեկային ծառայությունն ուժեղացնելու ուղղություններով: Արթուր Դավթյանը նշել է, որ ավտոճանապարհների բանուկ հատվածներում, բնակավայրերի կոնկրետ թիրախային հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների օգնությամբ նախորդ տարվա ընթացքում հնարավոր է դարձել հայտնաբերել բնակարանային գողություններով զբաղվող հանցավոր խմբեր, այլ բնույթի հանցագործություններ կատարած անձանց, ինչը վկայում է նաև մասնավոր ընկերությունների հետ գործակցությամբ տեսանկարահանող սարքավորումների տեղակայման գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին:

Արարատի մարզում 50 դեպքով կամ 13,6 տոկոսով աճել են նաև միջին ծանրության հանցագործությունները (418/368): Բացահայտումը կազմել է 60,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65,7 տոկոսի դիմաց: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների և խարդախությունների դեպքերի թվի աճով:

Փոխարենը մեկով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 72,2 տոկոս` նախորդ տարվա 62,5 տոկոսի դիմաց:

2019թ. արձանագրվել է սպանության 5 դեպք, նախորդ տարվա 3 դեպքի դիմաց: Սպանության նշված 5 դեպքերով բացահայտումը կազմել է 80 տոկոս`  նախորդ տարվա 75 տոկոսի դիմաց: 2018թ. համեմատ 1 դեպքով նվազել են սպանության փորձի դեպքերը (4/3): Նշված 3 դեպքերն էլ բացահայտվել են, այն դեպքում, երբ 2018թ. բացահայտումը կազմել էր 50 տոկոս:

Էական նվազում է արձանագրվել կողոպուտի դեպքերով: Մասնավորապես, 2018թ. 13 դեպքի դիմաց  նախորդ տարի արձանագրվել է նման 4 դեպք: Ընդ որում՝ բոլորն էլ բացահայտվել են, ինչը  26.7 տոկյոսային կետով ավելի է 2018թ. համեմատ:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերն ավելացել են  19,8 տոկոսով, իսկ մահվան ելքով պատահարները՝ 2 դեպքով (20/18)։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, մասնավորապես իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու գործիքակազմը, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը, հաճախակի կրկնվող պատահարների հատվածները կահավորել ճանապարհային երթևեկության նշաններով, այդ գոտիներում ուժեղացնել ճանապարհային ոստիկանության ծառայությունը:

Մարզի դատախազությունը նախորդ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքների և պատճառների վերացմանը: Հիմնականում՝ ՀՀ Արարատի մարզպետին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին և մի շարք համայնքների ղեկավարներին ներկայացվել է 15 միջնորդագիր և 9-ը հաղորդում: Դրանց քննարկման արդյունքում իրականացվել են իրավիճակից բխող կոնկրետ միջոցառումներ:

Շոշափելի արդյունքներ են արձանագրվել մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիոն դեպքերի առթիվ քննվել է 83 քրեական գործ՝ 26.5 տոկոսով ավելի 2018թ. համեմատ: Հատկանշական է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 8 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 4 քրեական գործով 4 անձ դատապարտվել է: Դա այն դեպքում, երբ նախորդ տարի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ 2019թ. Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 189 քրեական գործ 238 անձի նկատմամբ, նախորդ տարվա 162 քրեական գործի, 207 անձի համեմատությամբ: Այսինքն 2019թ 16.6 տոկոսով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ 13 տոկոսով՝ դատի տրված անձանց թիվը:

2019թ. ընթացքում Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 406 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 224 մլն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 71.5մլն ՀՀ դրամ՝ ավելի քան տաս անգամ գերազանցելով 2018թ արդյունքը, որից վերականգնվել է 63մլն ՀՀ դրամը, կամ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 6,5 անգամ ավելի։ Համայնքներին պատճառված վնասը կազմել է 87.191.340 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 16.468.175 ՀՀ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի, պետական շահերի պաշտպանության, պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դինամիկան գնահատել է բավարար՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել և զարգացնել արձանագրված տեմպերը:

Արթուր Դավթյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանն էապես պետք է նպաստի ինքնին հանցածին երևույթ հանդիսացող քրեական ենթամշակույթի և դրանք կրող խմբավորումների դեմ պայքարը, որը ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի այդ նպատակով ընդունված համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինները պետք է նախապատրաստվեն այդ չարիքի դեմ ողջ ծավալով իրավաչափ պայքարին, ինչի արդյունքները հասարակությունը պետք է զգա հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ իր հերթին աջակցություն ցուցաբերելով այդ պայքարին:

Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ, որոնք վերաբերել են նաև քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:    

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное