ԱՄՆ-ում բացառիկ վիրահատություն են իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում` Մերիլենդ նահանգի համալսարանում, իրականացրել են դեմքի փոխպատվաստման ամենամասշտաբային վիրահատությունը:
37-ամյա Ռիչարդ Լի Նորիսի դեմքը դժբախտ պատահարի հետեւանքով այլանդակվել էր: 15 տարի շարունակ ամերիկացին փողոց է դուրս եկել միայն դիմակով, հաղորդում է BBC-ին:
Անհայտ անձն իր օրգանները եւ դեմքը նվիրել է Նորիսին: 36 ժամ տեւած վիրահատության արդյունքում տղամարդուն փոխպատվաստել են ոչ միայն դեմք, այլ նաեւ քիթ, ատամներ եւ լեզու:
Բժիշկները խնդիր են ունեցել ոչ միայն վերականգնել գործառույթները, այլ նաեւ էսթետիկական արդյունքները, եւ հիմա Նորիսը կարող է նորմալ կյանքի վերադառնալ:
Վիրահատութանը մասնակցել էր ավելի քան 100 բժիշկ