Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էնքան ես չաղացել, ոնց որ հղի լինես»․ Շարքային Հայկը բոլորի աչքի առաջ գնդացիրով ինքնասպան է եղել. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Սանթուր Դոմբրյանի ու ևս երկու ամբաստանյալի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: Սանթուր Դոմբրյանը ժամկետային զինծառայող է եղել, ջոկի գնդացրորդ:

Ըստ մեղադրանքի՝ նա 2012 թվականի հուլիս-օգոստոսին վաշտի համածառայողների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել շարքային Հայկ Կ.-ին: Բացի դրանից, շարքային Սանթուր Դոմբրյանը 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում դասակի հրամանատար, լեյտենանտ Մովսիսյանին կանչել է զորամասի պահեստարան՝ առանձնազրույցի:

Մի քանի օր առաջ շարքից ուշանալու պատճառով լեյտենանտի կողմից իրեն դիտողություն անելու կապակցությամբ շարքային Դոմբրյանը վիճաբանության մեջ է մտել Մովսիսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Մովսիսյանին՝ ձախ միջկողային ու գոտկային շրջանների ծակած-կտրած վերքերի, փափուկ հյուսվածքների խորանիստ շերտերի վնասման ձևով նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Արմեն Երեմյանը ժամկետային զինծառայող է եղել, ջոկի վարորդ, շարքային:

Ըստ մեղադրանքի՝ Երեմյանը 2012 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում Սանթուր Դոմբրյանի ու Նարեկ Սերոբյանի հետ մյուս համածառայողների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել շարքային Հայկ Կ.-ին, իսկ վերջինիս կողմից «կատակները» դադարեցնելու վերաբերյալ արված նկատողությունից հետո բռնել է նրա համազգեստի օձիքից, հրել ու քաշքշել նրան: Հայկ Կ.-ին խմբովին ծաղրելու, նրան քաշքշելու համար մեղադրանք է առաջադրվել նաև շարքային Նարեկ Սերոբյանին:

Նարեկ Սերոբյանն իրեն մեղավոր է ճանաչել, բայց հայտնել է, թե իրեն մեղադրանք է առաջադրված խմբով Հայկ Կ.-ին ծաղրուծանակի ենթարկելու համար, մինչդեռ ինքն ընդամենը մեկ անգամ կատակել է Հայկի հետ, ասել է. «Տնաշեն, էնքան ես չաղացել, ոնց որ հղի լինես»:

Հայկն ասել է, որ նման կատակներն իրեն դուր չեն գալիս, պահանջել է չկրկնել: 2012 թվականի սեպտեմբերի 6-ի առավոտյան զինվորներին տարել են հրաձգարան: Հայկ Կ.-ն գնդացրորդ է եղել: Նա վերջինն է կրակել: Երեք փամփուշտ կրակելուց հետո Հայկը բռնել է զենքն ու շրջվել դեպի զինծառայողները: Զինվորները խառնվել են իրար: Ըստ մեղադրական եզրակացության ու դատական ակտի՝ Հայկն ինքնասպան է եղել իր գնդացրով: Թե ինչքանով է հնարավոր գնդացրով բոլորի աչքի առաջ ինքնասպան լինել՝ դժվար է ասել: Սանթուր Դոմբրյանը դատապարտվել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի պահանջների խմբակային խախտման, ինչպես նաև լեյտենանտին դանակահարելու համար: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 6 ամիս ազատազրկումը: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 14-ից:

Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը դատապարտվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի պահանջների խմբակային խախտման համար: Համաներման կիրառմամբ նրանք ազատվել են սահմանված պատժից՝ մեկուկես տարի ազատազրկումից: Հայկի մահվան հանգամանքների քննությամբ տուժող կողմը բավարարված չէ: Զինվորը ծանր գնդացիրը կարողացել է շատերի, այդ թվում՝ սերժանտի ու վաշտի հրամանատարի ներկայությամբ ուղղել իր վրա, կրակոց արձակել... Արդյո՞ք կատարվել է բազմակողմանի ու խոր քննություն՝ հրաձգարանի խրամատում զինվորի մահվան կապակցությամբ...

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի՝ Հայկ Կ.-ի հոր ներկայացուցիչը: Առաջինն իր պաշտպանյալի արարքի վերաորակում է խնդրում, քանի որ նրա կատարածն ավելի մեղմ հանցարարք է համարում: Իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պահանջում է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ տուժողի մահվան հանգամանքների վերաբերյալ ավելի խոր քննություն կատարելու, մեղավորներին ըստ կատարած արարքների՝ պատժելու համար: Այսօր կողմերը ներկայացրին իրենց բերած վերաքննիչ բողոքները: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի՝ նախաքննությամբ և առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ պարզված չէ զինվորի ինքնասպանության շարժառիթը:

Վկաների մի մասը ցուցմունք է տվել, թե չեն պատկերացրել, որ Հայկը կարող էր ինքնասպան լինել: Պարզված չէ՝ եղե՞լ է պատճառահետևանքային կապ զինվորի ինքնասպանության և այն հանգամանքի միջև, որ Հայկն առողջական հարցերով մի քանի անգամ դիմել է բուժկետ, բայց ենթադրել են, թե նա սիմուլյացիա է անում:

Մինչդեռ զինվորը բողոքել է ծնկների ցավից: Ինչպես նաև անմիզապահություն է ունեցել: Մի անգամ գիշերն է միզել անկողնում և մեզը ցայտել է ներքևի մահճակալին քնած զինվորի վրա: Մյուս անգամ միզել է շարքում կանգնած ժամանակ, բոլորի ներկայությամբ: Անվիճելի է, որ զինվորն իրեն նվաստացած է զգացել իր աչքում, մյուս զինվորների աչքում:

Բացառված չէ, որ նրան ծաղրեին, նվաստացնեին, սակայն այդ առումով, ըստ Արթուր Սաքունցի, քննություն չի կատարվել: Ըստ բնութագրի՝ Հայկը եղել է պրոբլեմային, ինքնամփոփ զինվոր, սակայն հրամանատարական կազմը անհետևողականություն է դրսևորել պրոբլեմային զինվորի նկատմամբ իր վերաբերմունքում, թույլ վերահսկողություն է իրականացրել: Վաշտի հրամանատարը, բժիշկ չլինելով, եզրակացրել է, թե մեկ անգամ տեղի ունեցած գիշերամիզությունը բավարար չէ զինվորին բժշկական հետազոտության ուղարկելու համար: Զինվորի մահվան հարցում հրամանատարության մեղավորության հարցը չի քննվել, չի ուսումնասիրվել: Չի պարզվել, թե այն բանից հետո, երբ զինվորը կրակել է իր վրա, ո՞վ է առաջինը մոտեցել նրան: Այդ հանգամանքի պարզաբանումը էական նշանակություն կարող էր ունենալ՝ ըստ Սաքունցի:

Չի ամրագրվել զինվորի ընկած դիրքը, այն, թե զենքը՝ գնդացիրը, զինվորի ա՞ջ, թե՞ ձախ կողմում է ընկած եղել: Կրակոցների ուղղությունը չի համապատասխանել զինվորի ընկած դիրքին: Վկաների մի մասն ասել է, թե երբ Հայկը զենքը ձեռքին շրջվել է իրենց կողմը, իրենք փախել են, իսկ վկաների մյուս մասն ասել է, թե չեն փախել: Միաժամանակ, ոչ ոք չի տեսել, թե Հայկն ինչպես է կրակել իր վրա: Չի պարզաբանվել՝ կարո՞ղ էր արդյոք զինվորը սպանված լինել: Երբ գնդացիրը ձեռքին շրջվել է զինվորների կողմը, նրանցից մեկնումեկը կարող էր ինքնապաշտպանական նկատառումներով կրակել Հայկի վրա:

Հայկի հագին զրահաբաճկոն չի եղել: Մինչդեռ հրաձգարան գնացած զինվորների հագին պարտադիր պետք է զրահաբաճկոն լիներ: Վաշտի հրամանատարը պատասխանատու է դրա համար: Եթե Հայկի հագին զրահաբաճկոն լիներ, նա կարող էր կրակոցներից վիրավորվել, հնարավոր է՝ չմահանար: Չի քննվել այն հարցը, թե սպայի անփութությունը չէ՞ արդյոք ծանր հետևանքների՝ զինվորի մահվանը հանգեցրել: Հայկի ընկած դիրքը նկատի առնելով՝ չի քննվել, թե ինչպե՞ս էր հնարավոր, որ ինքնասպան եղած զինվորն ունենար վերևից ներքև ուղղված վնասվածք: Այդ դեպքում կրակողն ավելի բարձր դիրքում պիտի որ լիներ...

Կրակոցների արգասիքներ՝ մետաղացման հետքեր հայտնաբերվել են Հայկի միայն աջ ձեռքին: Բայց Հայկը ձախլիկ է եղել: Նա պիտի կրակեր ձախ ձեռքով, ինչպե՞ս է եղել, որ կրակոցի արգասիքներ ձախ ձեռքին չեն եղել: Փորձագետն այս հարցին պատասխանել է, թե դա կարող էր կապված լինել կլիմայական պայմանների հետ: Բայց պարզաբանված չէ, թե կլիմայական պայմաններն ի՞նչ կերպ կարող էին կապված լինել կրակոցի արգասիքներ լինել-չլինելու հետ:

Վկայություն կա, որ հրաձգարանում կրակելով՝ Հայկը վրիպել է: Եվ վաշտի հրամանատարը հայհոյել է նրան: Չի պարզվել՝ այդ հայհոյանքն ինչքանո՞վ կարող էր ազդել Հայկի վրա, նրա հետագա գործողությունների վրա: Վկաները ցուցմունք են տվել, թե իրենց տասն օր պահել են ռազմական ոստիկանությունում, ծեծել են, ստիպել թելադրանքով ցուցմունքներ տալ: Այս հանգամանքը դատարանի կայացրած ակտում անուշադրության է մատնվել, դատարանը չի արձագանքել: Սաքունցի կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանը անհիմն կերպով մերժել է իր մի շարք միջնորդությունները, այդ թվում՝ դատարանի դահլիճում քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը՝ պարզելու համար, թե Հայկի մարմնակազմությունն ունեցող երիտասարդը ինքնասպանության գործիք համարվող գնդացրով կարո՞ղ էր ինքնասպան լինել ըստ այն վարկածի, որ ներկայացրել է նախաքննական մարմինը: Ինքնասպան լինելու համար տուժողն ի՞նչ ուղղությամբ պիտի պահեր գնդացիրը:

Ըստ Արթուր Սաքունցի՝ ընդհանուր իրավասության դատարանը կամք չի դրսևորել իսկությունը, Հայկի մահվան հանգամանքները պարզելու համար: Եվ անհիմն կերպով մերժել է իր միջնորդությունները, որ ուղղված էին զինվորի մահվան հանգամանքները պարզելուն: Հետևաբար, ըստ Սաքունցի, դատարանը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել տուժող կողմի նկատմամբ՝ անհիմն կերպով մերժելով բոլոր միջնորդությունները: Նախաքննական մարմինը, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սաքունցի, արդյունավետ քննություն չի կատարել՝ զինվորի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինքնասպանությունից բացի՝ ուրիշ վարկած քննության չի առնվել, չի ստուգվել: Պատշաճ, արդյունավետ քննություն չկատարելը մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի խախտում է: Պետությունը պետք է ապահովեր Հայկի կյանքը, պաշտպաներ նրան նվաստացումներից: Մանավանդ՝ իմացել են, որ զինվորը խնդիրներ ունի, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկվել զինվորի անվտանգությունն ապահովելու համար:

«Մենք՝ տուժող կողմը, պարտավորություն չունենք ապացուցելու կամ հերքելու ինքնասպանության վարկածը: Պետությունը մեզ չի համոզել, որ տուժողը ինքնասպանություն է գործել... Պաշտպանության նախարարությունն ազդել է գործի քննության արդյունքների վրա...

Տուժողի իրավահաջորդը նախաքննության ժամանակ դիմել է՝ իրավական աջակցություն ստանալու, պաշտպան ունենալու հարցով, սակայն քննիչն ասել է՝ իրավական օգնություն ցույց տվողը մենք ենք: Տուժող կողմը, փաստորեն, զրկված է եղել պատշաճ իրավական պաշտպանության հնարավորությունից, հանրային վերահսկողության հնարավորությունից...»,- ասաց Արթուր Սաքունցը, ով ներգրավվել է դատաքննության փուլից: Նա միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու: Իր բողոքում Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպանը հիմնավորեց, թե իր պաշտպանյալը կատակով միայն մեկ նախադասություն է ասել Հայկին. «Փորդ ուռել ա, ոնց որ հղի լինես»:

Այլ գործողություն Հայկին նվաստացնելու ուղղությամբ Դոմբրյանը չի կատարել, տուժողի նկատմամբ բռնություն չի գործադրել: Հետևաբար, պետք է մեղադրվեր ոչ թե մի քանի դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածով, այլ 360 հոդվածի 1-ին մասով: Պաշտպանը միջնորդեց Դոմբրյանի մասով բեկանել դատավճիռը, արարքը վերաորակել և սահմանել հնարավորինս մեղմ պատիժ: Ազատության մեջ գտնվող մյուս երկու զինվորներն էլ էին ներկա դատական նիստին: Հայկի գիրությունը ծաղրած զինվորները՝ երեք ամբաստանյալներն էլ նիհար էին...

Զինծառայությունը շարունակող Երեմյանն ու Սերոբյանը դեմ արտահայտվեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքին, բայց համաձայն էին, որ բավարարվի իրենց նախկին ծառայակից Սանթուր Դոմբրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը: Նրանք ասացին, թե անմիզապահության համար երբեք չեն ծաղրել ու չեն նվաստացրել Հայկին, կատակել են միայն նրա գիրության պատճառով...

Ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանքը պաշտպանած, վերաքննիչ բողոքների դեմ գրավոր առարկություններ ուղարկած մեղադրողը առողջական խնդիրների պատճառով վերաքննիչ դատարան չէր եկել: Բայց խնդրել էր, որ հնարավորություն տրվի՝ ինքը մյուս նիստին ներկայանա և անձամբ ներկայացնի իր առարկությունները: Դատական նիստին ներգրավված նոր մեղադրողն էլ ժամանակ խնդրեց՝ Արթուր Սաքունցի ծավալուն, բազմաբնույթ, բազմադրվագ ու հանգամանալից բողոքին հանգամանալից ծանոթանալու և համապատասխան պատասխան ներկայացնելու համար:

Արթուր Սաքունցը հայտարարեց, թե զինվորական դատախազությունը շատ ժամանակ ու շատ աշխատողներ ուներ, բայց ոչ պատշաճ ձևով է վերաբերվել այս գործին: Ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը հանկարծ պոռթկաց և խնդրեց, որ հերթական անգամ էլ 20-25 օրով նիստը չհետաձգվի: «Ես փակ ռեժիմով նստած եմ արդեն տարիուկես: Ամեն անգամ մի պատճառով դատը հետաձգվում է»: Սակայն վերաքննիչ դատարանը, իր ծանրաբեռնվածությունը և կողմերի հնարավորությունները հաշվի առնելով, հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 19-ին միայն:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное