Ալիսոնի յուրահատուկ նվաճումը
ՍՊՈՐՏԱնգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում ուժերը չափեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Պրեմյեր լիգայում Ալիսոնը դարձավ 2010 թվականից հետո գոլային փոխանցում կատարած առաջին դարպասապահը:
2010 թվականին գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան, որի փոխանցումից հետո գոլի հեղինակ էր դարձել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3:0 հաշվով: