Բա օլիգարխներին ինչու՞ չեք կպնում, թե՞ նրանք անձեռնմխելի են. Արփի ՎԱՆՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈրոշ նախարարներին ազատելով աշխատանքից, կամ նրանց նոր Կառավարության կազմում տեղ չտալով սառույցը տեղից չի շարժվի, մանավանդ երբ տեսնում ես, որ այն մարդկանց, ում նշանակում են նոր պոստերի իրենց կենսագրությամբ այդքան էլ հներից չեն տարբերվում :
Այսօր Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գինը զգալի թանկ է նույն ապրանքների գնից Վրաստանում:
Ինչից է դա, միգուցե նրանից, որ մեզ մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը, կամ թեկուզ արտադրությունը մի քանի հոգու ձեռքում է: Օլիգարխների դեմ իրական պայքար այս երկրում այդպես էլ չի եղել և ինչպես կյանքն է ցույց տալիս հիմա էլ չի պատրաստվում:
Այ դա է վատը: Այ, երբ որ նորանշանակ վարչապետը կսկսի նույն կրքոտությամբ պայքարել օլիգարխների դեմ և այդ պայքարը կլինի շարունակական, այդ ժամանակ կարելի է կլինի ասել, որ ամեն ինչ դեռ կորած չէ: