«Ի սկզբանե պլանավորել են իմ երեխայի առևանգումը»․ երեխա կորցրած ծնողների բողոքի ակցիան (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Սեպտեմբերի 24-ին ունեցել եմ տղա երեխա, առևանգել են և մինչև օրս չեմ կարողանում գտնել, նրանք ասում են մահացել ա, բայց ես էդպես էլ չեմ տեսել ոչ մարմինը, ոչ մի բան։ Օրենքները խախտելով՝ երեխայիս անհայտացրել են»,-այս մասին ասաց բողոքի ցույցի մասնակից, երեխային կորցրած ծնողներից Հայկուհի Խաչատրյանը։
«Ասում եմ չեմ հավատում, որ իմ երեխան մահացած է, տվեք մազ, մաշկ, եղունք, տանեմ հետազոտության, ասում են չկա, ընդամենը, ունենք օրգաններ, եթե լիներ իմ երեխան, ցույց կտային, որ իմ երեխան մահացել է ինչ-որ արատից»,-նշեց նա։
Հայկուհի Խաչատրյանը վստահ է՝ ի սկզբանե պլանավորել են իր երեխայի առևանգումը։
Մանրամասները տեսանյութում։