Խոջալուում Նարեկին ճնշել են, բռնությունների ենթարկել. մանրամասներ զինծառայողի մահվան դեպքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Փաթաթանյանին ինքնասպանության են հասցրել: Մասնավորապես, նախքան դեպքի օրը ծառայակիցները Նարեկից շորթում են կատարել, ճնշել, նրա նկատմամբ բռնություն գործադրել:
Հիշեցնենք, որ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել էր: Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ մահվան փաստով հարուցված քրգործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյուքնում բացահայտվել են նախկինում նրա նկատմամբ կիրառված բռնութունների տարբեր դրսևորումներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 6 անձի մեղադրանքներ են առաջադրվել:
Հիեշեցնենք, որ Նարեկը Չարենցավանից էր, շախմատիստ, ԵՊՀ ուսանող: