Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 40-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔերմանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 40-ի, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով Իրանի բժշկական արտակարգ ծառայությունների ղեկավար Փիր-Հոսեյն Ղոլիվանդին:
Ղոլիվանդը նաեւ հայտնել է, որ աճել է վիրավորների թիվը. հոսպիտալացվել է 213 մարդ:
Նա հավելել է, որ կատարվում է միջադեպի քննություն:
Վերջին տեղեկություններով՝ գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան միլիոն մարդ:
Ավելի վաղ Ղասեմ Սոլեյմանիին հրաժեշտ էին տվել Ահվազ, Մեշհեդ եւ Թեհրան քաղաքներում:
Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել էին «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը: