Երեւանում եկեղեցու բակից քրեական հեղինակություն է բերման ենթարկվել
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում