Սկանդալային հայ նկարչուհին հայհոյել է թուրք լրագրողին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍտամբուլահայ սկանդալային նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին Twitter-ի իր էջում հայհոյել է թուրքական Vatan պարբերականի լրագրողին՝ մահացած թուրք դերասանի մասին հերյուրանքներ գրելու համար։
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Քարոլին Ֆիշեքչիի բուռն արձագանքին Vatan պարբերականի լրագրողին։ Vatan-ի լրագրողը գրել էր, թե օրեր առաջ մահացած թուրք հայտնի դերասան Թարըք Աքանին 1980 թվականի հեղաշրջումից հետո կտտանքների է ենթարկվել ոչ թե ձախակողմյան հայացքների համար, այլ ուրիշ պատճառով։
Vatan-ի լրագրողը պնդել է, թե Թարըք Աքանի կինը կապնված է եղել զինվորականներից մեկի հետ, որի միջոցով էլ այնպես է արել, որ ամուսինը կտտանքների ենթարկվի։
Թուրք լրագրողի այս պնդումն էլ հիմք է դարձել, որ ստամբուլահայ նկարչուհին հայհոյանք գրի նրա հասցեին՝ նշելով, որ Vatan-ի լրագրողը գոտկատեղից ներքեւ հասկացությամբ է գրում։